Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին այսօր կրկին անհանգստացրել էին տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները: Բնակիչներից Հարություն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան մի քանի ժամ լսել են աշխատող տեխնիկայի ձայնը, իսկ հետո՝ 13:30-ի սահմաններում, նկատել, որ տրակտորն արդեն մտնում է իրենց տուն՝ ննջասենյակի պատը քանդել են:
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում մայրաքաղաքում նոր վերելակների աշխատանքներով զբաղվող քաղաքացիները: Նրանց խոսքով՝ արդեն 2 ամիս է՝ ինչ ներգրավված են այդ աշխատանքներում, 134 վերելակ են փոխել, սակայն 4 վերելակի գումար են փոխանցել իրենց կազմակերպությանը, վերջինն էլ չի կարողանում իրենց աշխատավարձերը վճարել:
«Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, որն իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, Հայոց եկեղեցին արժեզրկել է, հովանավորում է սատանայական խմբերի, որ մետրոներում անհասկանալի, Աստծուն դեմ կոչերով հանդես գան, եթե նա իր ներուժով փորձում է այնպես անել, որ դպրոցներում երեխաները 2-3-րդ դասարանից անցնեն սեռական կրթության դասընթացներ, Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարտադիր առարկաների ցանկից հանվի և միացվի Հայոց պատմությանը, եթե նախարարը կարողանում է մի մարզի ժողովրդի անտեղի վիրավորել, մեղադրել մի բանում, որը չի արել, և այդ ամենին Փաշինյանն աջակցում է ու ասում է, որ նախարարը հրաժարական չի տալու, ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը: Մեզ համար պարզ է, որ այս այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում»:
Բողոքի ակցիաները կառավարության դիմաց շարունակվում են. ՈՒՂԻՂ
ԲՀԿ երիտասարդներն այսօր ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
ԲՀԿ երիտթևը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը. ՈւՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ունի վառ երևակայություն:
«Երևանում 130 նոր վերելակ ենք տեղադրել, բայց քաղաքապետարանը փողերը չի տվել». ցուցարար
Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման տակ ուշագրավ մեկնաբանություն է թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:
«Եթե չեմ սխալվում, այդ տեղեկությունները, որոնք կապված են եղել պարոն Ծառուկյանի հետ, որ նա դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության համար, ինչպես նաև կողոպուտի, հայտնվել են շատ ավելի ուշ, քան Ձեր նշած իրադարձությունները: Քրեական գործն ավելի վաղ է եղել, սակայն դրա մասին որևէ մեկը տեղեկություն չի ունեցել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ, եթե ԲՀԿ առաջնորդն այդ նկարագիրն ուներ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում բնութագրել էր վարչապետը, ինչո՞ւ էին նրա հետ համագործակցության հուշագիր ստորագրում:
«Էս ձև խուլիգաններ, այս ազգը դեռ չէր տեսել». ցուցարարը՝ իշխանություններին
«Ես վստահ եմ, որ այն մեջբերումը, որը հայտնվել է պարոն Ծառուկյանի էջին, վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված մամուլում, ինչպես նաև տարբեր տեղերում տեղեկություն է տարածվում, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը: Կարծում եմ՝ այդ որոշումն այդ ժամանակ կայացրել է նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ՝ հիմա Գագիկ Ծառուկյանի քաղաքական բուռն վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորվի»,- խորհրդարաանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետ-ԲՀԿ փոխհրաձգությունն ինչի՞ հետևանք է:
«200 հոգի մնացել ենք անաշխատանք. ի՞նչ ենք անելու». «Հայինկասացիայի» նախկին աշխատակից
«Հուսով էի՝ հեղափոխությունից հետո իմ վիճակն էլ կփոխվի, բայց ո՛չ. այս մարդկանց աշխատանքի մեջ որակ չկա». ակցիա անող քաղաքացի
«Դիմել ենք վարչապետին և զրո արձագանք». «Հայինկասացիայի» նախկին աշխատակից
Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։
«Այս խոսակցությունները երբեք իրական հիմք չեն ունեցել, որովհետև մենք տեսել ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով: Համագործակցությունը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում, զարգանում է, այսօր էլ տեսնում ենք, որ այդ համագործակցությունը շարունակվում է, միջպետական որևէ տարաձայնություն չեմ տեսել: Իսկ խոսակցություններ միշտ էլ կարող են լինել, ինչը մեծամասամբ վերաբերում է ԶԼՄ դաշտին կամ ինչ-որ քաղաքական ուժերի մեր երկրի ներսում, որոնք փորձում են դա օգտագործել՝ որպես քաղաքական պայքարի միջոց: Սա իրականում միջպետական հարաբերությունների հետ, կարծում եմ՝ այդքան էլ կապ չունի»,- ասաց Միքայել Զոլյանը:
«Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, ոստիկանությունն օգտագործվում է իշխանության շահերի համար»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
«Որքան էլ մեր հասարակության մեջ ընդունված է պնդել, որ լիբերալ հայացքները և ժամանակակից երիտասարդությունը շատ արդիական են, այնուամենայնիվ, ինձ թույլ եմ տալիս հակադարձել այդ մտքին և ասել, որ երիտասարդությունն իրապես ազգային պահպանողական գաղափարախոսություն կրող է: Եվ այստեղ քանի որ տեսնում ենք գործընթացներ, որոնք հակասության և հակադրության մեջ են մտնում այդ գաղափարի հետ, առավել հիմնավոր և ցայտուն է դառնում դրսևորվող բողոքը առ այն, ինչ տեղի է ունենում կրթության ոլորտում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Խաղողի մթերման ամենացածր գինը 135 դրամն է.100 դրամի մասին լուրը թյուրիմացություն է». Տիգրան Խաչատրյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայրկ Հարությունյանը չի պատրաստվում մեկնաբանել ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթը՝ ուղղված ԲՀԿ պատգամավորներին։ Լրագրողների հետ կարճ զրույցում նախարարն ասաց, որ կոտայքցիներին չի վիրավորել։
«Որտե՞ղ է բացվել Ձեր ասած 6600 աշխատատեղը և ո՞ր ոլորտներում է եղել աշխատավարձի բարձրացում»։
«Նախ ես ոչ մի կարմիր լենտ չեմ կտել, իսկ եթե գործարանի բացման եմ գնացել, դա չի նշանակում, որ դրա գործունեության պատասանատուն եմ». Փաշինյան
«Մենք նոր վարչապետ ընտրեցինք, ինքն այն ժամանակ ասում էր՝ պետք է աջակցենք մանր և միջին բիզնեսին, իսկ հիմա միանգամից՝ մեծ բարձրացում»,- այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց հագուստի ներկրմամբ զբաղվող քաղաքացիներից մեկը, ով դժգոհում է մաքսատուրքերի փոփոխություններից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ԵՏՄ կարգավորումներով Հայաստանում հագուստի մաքսազերծումը նախկին կիլոգրամով մաքսազերծման փոխարեն՝ կատարվելու է քանակով՝ հատով: Քաղաքացիները նշում են, որ դրա հետևանքով մի քանի անգամ ավելացել է մաքսազերծման համար վճարվող գումարների չափը, և, որ իրենք չեն կարող այդպես աշխատել:
Այսօր խորհրդարանում ԼՀԿ-ի նախաձեռնած ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու հարցապնդման ժամանակ Արայիկ Հարությունյանը դիմելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց. «Գիտեք այս չափորոշիչներն ինչի մասին է, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում օտարի նկատմամբ չի լինելու սեռական բռնություն»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
«Էդ բոլոր ուժերը քաղաքական ներմուծելի և արտահանելի ապրանքներ են». Փաշինյան
«Խաղողի մթերման հետ կապված չենք լսել հարց, որին լուծում չենք տվել». Տիգրան Խաչատրյան