
Փաշինյանի հակասական հայտարարությունները՝ բանակի ու սպառազինության մասին
Նախկինում եղած ամեն բան թերագնահատելու ու ոչնչացնելու մոլուցքը վերածվել է իշխանության կողմից տարվող քաղաքականության:
Հասարակության մի ստվար զանգված վերջին մի քանի տարիներին, այսպես ասած՝ կերակրվել է բանակի թալանի, 80-ականների զենքի ու սպառազինության մասին կեղծ ու մանիպուլյատիվ թեզերով:
Երբեմն կարելի է մոլորվել Փաշինյանի հակասական ու իրարամերժ հայտարարությունների լաբիրինթոսում: Մեկ ասում է, որ բանակը թալանել են, զենքեր չեն գնել, գնվածն էլ պիտանի չէ, մեկ էլ հպարտ հայտարարում է, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենամարտունակ բանակը: Մեկ փորձարկում է իր գնած կործանիչները, մեկ էլ պարզվում է, որ դրանց գնումն արդարացված չէր, քանի որ չեն գնվել կործանիչների հրթիռները: 44 օր շարունակ լսում ենք, որ հաղթում ենք, մեկ էլ պարզվում է, որ Իսկանդերը պայթել է 10 տոկոսով, Սերժ Սարգսյանին մեղադրում է 800 հեկտար տարածքի կորստի համար, ապա արդարանում, թե ինչու է ՀՀ սուվերեն տարածքի 41 քառ. կմ-ն ադրբեջանական վերահսկողության տակ:
Բանակի, զորքի, զենքի ու սպառազինության փաշինյանական իրարամերժ հայտարարությունները՝ մեկ տեսանյութում: