775 միլիոն դրամ՝ Սփյուռքի հարցերով գրասենյակին. ինչ ծրագրեր կիրականացվեն
505 մլն դրամ՝ հայրենադարձության ծրագրին, Մխիթար Հայրապետյանը հետաքրքրվում է՝ իսկ ինչո՞ւ եք ընդամենը 1 տողով նշել, թե ինչ վրա է ծախսվելու:
«Երբ գիտությանը գումար եք տալիս, դա ներդրումներ բերելու հիմք դառնալո՞ւ է». Մելքումյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
ԱԺ-ում շարունակվում են 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները. ՈՒՂԻՂ
«Ես այդ հարցում կմիանամ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի տարածած հայտարարությանը, որով նա իր մտահոգություններն է հայտնել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, ավելին, կոչ է արել իշխանության ճյուղերին՝ չխառնվել իշխանության այլ ճյուղի գործունեության մեջ»։
«Ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո, իրոք, վախենում եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ վտանգ կլիներ մեզ համար: Տասնյակ-հազարավոր նվիրյալների հետ մենք հաղթահարեցինք դա՝ նայելով վախի աչքերի մեջ: Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում, հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից, իմ անձի համար վախենալու ոչ մի բան չունեմ»:
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ զրուցել ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման, Թուրքիայի արձագանքի, հայկական կողմի հետագա անելիքների մասին:
Վազգեն Մանուկյանի ասուլիսը:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելմանը՝ նշեց, որ յուրաքանչյուր դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
«Այդ գործով որևէ մեկնաբանություն այս պահին չեմ անի, ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունքին, ապա մենք հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Որքանո՞վ է նպատակահարմար բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր. քննարկում. ՈՒՂԻՂ
«Էսօր պատգամավոր ունենք, որ ավելի շատ թռնում է, քան քայլում. ո՞ւր է հաշվետվությունը». Գևորգ Պետրոսյան
70 մլն դրամ՝ ԱԺ-ի կապիտալ վերանորոգման, 6 մլրդ դրամ՝ ներկայացուցչական և այլ ծախսերի համար. որքա՞ն գումար կհատկացվի ԱԺ-ին 2020 թ. բյուջեից:
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմին կհատկացվի 1 միլիարդ 575 միլիոն դրամ. ինչպես է այն ծախսվելու:
Կբարձրացվի՞ արդյոք դատավորների, քննիչների աշխատավարձը. պատգամավորը՝ նախարարին
«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ՝ ցուգցվանգային, այսինքն՝ շախմատում այդպիսի մի իրավիճակ կա, չէ՞, որ ինչ քայլ էլ անես՝ քո իրավիճակն ավելի է վատանալու»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում այնպիսի իրավիճակի հասցրեց, որ իբր երկիրը փրկելու համար հարկավոր է ՍԴ նախագահի հրաժարականը:
«Թե արդար դատաքննության իրավունքի, և թե կալանավորման օրինականության տեսանկյուններից խախտումներն առկա են, և ՄԻԵԴ-ը դրանց գնահատական պետք է տա: Այսինքն՝ մենք կոնկրետ այս գործով դատական համակարգով այնպիսի լուրջ խնդիրներ ունենք, որ դրանցից տրոհելն է արդեն նույնիսկ դժվարություն ենթադրում: Պատահական չէ, որ մենք այս դիմումների մասով ընթացք ունենք քարտուղարության կողմից, քանի որ, երբ Եվրոպական դատարանի Բարձրագույն պալատը վարույթ է ընդունում, արդեն դրանով իսկ կարևորվում է այս հարցը: ՄԻԵԴ-ի մամլո հաղորդագրությունների մեջ էլ է նշվում, որ գործընթացի մասնակիցներից մեկը ՀՀ երկրորդ նախագահն է»:
Սա շատ կարևոր գործոն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, շատ լավ հասկանում է լրատվամիջոցների նշանակությունը, հնարավորությունները և, ի վերջո, նա իր հեղափոխությունը մեծավ մասամբ կատարել է մեդիամանիպուլյացիաների հիման վրա: Եվ նա հասկանում է, որ վերցնելով իշխանությունը՝ ինքը պետք է սահմանափակի այլ լրատվամիջոցների գործունեությունը, որպեսզի ինքը չկորցնի իշխանությունը: Այսինքն՝ ինքը շատ ավելի լավ է հասկանում լրատվամիջոցների դերը, խոսքի արժեքը, քան Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենից առաջ եղածները:
Միայն սեփական մոլուցքի կամ սեփական պատկերացումների, որովհետև խոսքը չի գնում արդարության մասին. արդարությունը եկավ-կանգնեց հենց Հրայր Թովմասյանի կամ Գագիկ Հարությունյանի գլխի՞ն. դա այն աբսուրդն է, որով կարելի է ցանկացածի դեմ մի բան հայտնաբերել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե առաջիկայում հնարավոր է՝ նշանակվի ԱԱԾ տնօրեն։
«Եթե նույնիսկ այսօր որոշում կայացվի, որ ԳԱԱ-ն միացվում է համալսարաններին, պետք է հասկանալ, որ խնդիրը կառույցի մեջ չէ, ոչ էլ կառավարման մոդելի մեջ է, եթե Ակադեմիան տարան համալսարաններ, դրանից համալսարաններում գիտության մակարդակն ավելանալո՞ւ է, գուցե ավելի վատանա, քանի որ, օրինակ՝ ԵՊՀ-ում, գնման պրոցեսն ավելի երկար և բարդ պրոցես է, քան ԳԱԱ-ում: Ազգային ակադեմիային, իհարկե, բարեփոխումներ պետք են, բայց չի կարելի փակել կառույցն ու ասել, թե խնդիրը լուծվեց»,- ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը:
«Ամուլսարի կողմից ներկայացված են գործողություններ, ծրագիր և ազդեցություններ, որտեղ պետական մարմինները, Ակադեմիայի ինստիտուտները և «Էլարդ» ընկերությունը որոշակի անհամապատասխանություններ են տեսել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին։
ԱԺ-ն շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:
Նրա խոսքով՝ աշխատավարձի բարձրացումից հետո իր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, բայց 800.000 դրամ աշխատավարձ ստանալն իր ընտանիքում ոչինչ չի փոխել, քանի որ ոչինչ տուն չի տանում:
«Պարգևավճար ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք։ Նախորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգևատրվել են, օրինակ՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ և այլն»:
«ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում: 3 միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և տվել վստահության քվե, որով էլ լիազորել են մեզ որոշումներ ընդունելու համար: Ես ու իմ թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»:
ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
«Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը». Պանելային քննարկման խոսնակներն են՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Մեր դիվանագիտական շահը սպասարկող գլխավոր անձնավորությունը չի կարողանում ճնշումների դիմանալ, հարվածներ պահել, այսինքն՝ մի քիչ կոպիտ տոնով լրագրողը հարց է տալիս, Զոհրաբ Մնացականյանը խառնվում է իրար»:
«Պետք է իմանանք, որ արտգործնախարարի պաշտոնն արտաքին քաղաքականության մեջ գրեթե գեներալի պաշտոն է. սովորաբար արտգործնախարարից պետք է սարսափեն։ Ընդհանրապես մեր արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է լինեն ագրեսիվ, ինչը ես ընդհանրապես չեմ տեսնում»։