ՔՊ-ական Գուրգեն Արսենյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Փաշինյանին՝ Արցախը հանձնելու գործում

Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ընդունում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝  ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, և արդյո՞ք կիսում է Նիկոլ Փաշինյանի այդ տեսակետը։

«Ես ուշադրությամբ լսել եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը լրագրողների հետ, լսել եմ իր կողմից արտահայտված մտքերն ու հայտարարությունները՝ որպես ՀՀ պետական բարձրագույն անձ։ Որպես Գուրգեն Արսենյան, որը հանդիսանում է ԱԺ պատգամավոր, հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումներին։ Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը բերելու է հարևան երկրի հետ խաղաղության, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը»,- նշեց Գուրգեն Արսենյանը։

Նա մի քանի անգամ կրկնեց՝ աջակցում է  Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին, ընդգծելով, որ վճռական են Հայաստանի ու հայ ժողովրդի անունից ավարտին հասցնելու հարևանների՝ Ադրբեջանի հետ՝ խաղաղության կնքման, Թուրքիայի հետ՝ հարաբերությունների կարգավորման գործընթացները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս