Երբ դուք լինեք մեղադրյալի աթոռին, ոչ ոք չի մոռացվելու. Սեյրան Օհանյան

«Տարածաշրջանում ռազմաքաղաքական բարդ իրավիճակի արդյունքում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերից շեղելու համար, ՀՀ իշխանությունների պատվերով, արդեն տևական ժամանակ ընթանում են շինծու դատական դատավարություններ։ Դրանք ուղեկցվում են  մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներով»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, փակ նիստերում տեղի է ունենում իրավական կրկես, մյուս կողմից էլ՝ կոծկում են դատավորների մասնագիտական ու բարոյական մակարդակը։

«Ինչ-որ առևանգման անհիմն մեղադրանքով կալանավորվում է  հանուն հայրենիքի նահատակված զինվորի ծնողը։ Դատավորը բազմիցս խախտում է դատավարական ընթացակարգերը, նյութերին ծանոթանալու ժամկետները, առանց պաշտպանների նիստեր վարելը: Ըստ էության դատավարության ընթացքում ձևավորվել է  նաև երրորդ կողմ՝ անպաշտպան կողմը»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարց քննող մարմինների, որոնք շտապում են բավարարել միջնորդությունը, քանի որ կա հրահանգ, և կա այն կատարողը։

Կարդացեք նաև

«Երևի հենց այսպիսի դատարան է ցանկանում ու այսպիսի դատարան է  պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ՝ Հայաստանում կա՞ դատավոր, որ կարող է վարչապետի ասածը չանել։ Նույնիսկ օրերի հարցում ենք տեսնում հստակ խայտառակ միտում, մայիսյան հաղթանակների օրը, հաղթանակ ապահովող մարդիկ դատարանում մեղադրյալ կարգավիճակում են, փաստորեն մարդիկ մեղադրվում են հաղթանակի մեջ։ Սա առավելապես ապացուցում է այն հանգամանքը, որ շինծու գործերով հետապնդվում են նաև նրանք, ովքեր իրենց ամենաթանկագինն են կորցրել հայրենիքի պաշտպանության ժամանակ։ Կարիք չկա հիշեցնել բումերանգի էֆեկտի մասին, քանի որ, երբ դուք լինեք մեղադրյալի աթոռին ձեր արաքների համար, ապա որևէ ճնշման, ապօրինության կարիք չի լինի, որովհետև ձեր արարքները, դրանց հետևանքներն ակնհայտ են, ոչ ոք չի մոռացվելու»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս