Հայաստանը չի՛ գործելու հարկադրանքի ներքո. մեզ հասու բոլոր միջազգային լծակներն օգտագործելու ենք
«Դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի հարցի կարգավորում, կոմունիկացիաների բացում. սրանք տարբեր հարցեր են և քննարկման տարբեր մեթոդաբանություններ ունեն: Տարածքային ամբողջականության թեման. օրինակ՝ 1991թ., երբ Հայաստանը և Ադրբեջանը ընդունվել են ԱՊՀ, հռչակագիր և միջպետական պայմանագիր են ստորագրել, այդտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Այդ ժամանակ Արցախի խնդիրը եղել է, չէ՞»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչո՞ւ է հայ զինվորի դին Բաքվից վերադարձվել Երևան. Փաշինյանը պարզաբանում է
«Մենք պետք ա մոռանանք, որ պետությո՞ւն ենք։ Ոչ, մենք չենք մոռանալու, որ պետություն ենք, ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են էդպես տեղի ունենա»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների գերեվարման հանգամանքների քննության հարցին։
«Ունենք 24+8 գերեվարված, սակայն այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև կա հետևյալ տեղեկությունը, որ գերվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Այսինքն՝ գերեվարվել է մի իրավիճակում, վստահաբար, երբ ինքը չէր կարող դիմադրել։ Բնականաբար, մենք բոլորս նրանց վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,- եզրափակեց նա։
«Այս անկարողությունն արդարացնելու համար փնտրում է մեղավորներ և մեղավորության բաժին է տալիս ընտանիքներին, որպեսզի վերջիններս չդժգոհեն կամ առնվազն մեծ ակնկալիքներ չունենան վարչապետից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով.
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղվեց. «Ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված «անարգել երթևեկություն» արտահայտությունը կիրառելով՝ պնդում է, որ սա «սուվերեն միջանցք» է նշանակում: Հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին»:
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում։ Պաշտոնական Բրյուսելի հաղորդմամբ՝ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև համաձայնել են ուղիղ հաղորդակցության կապ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:
Մենք ուզում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել. Փաշինյան
Եղե՞լ է արդյոք Պուտին-Ալիև-Փաշինյան օնլայն հանդիպման նախնական պայմանավորվածություն՝ նոյեմբերի 9-17-ի միջակայքում, եթե այո, ո՞վ է հրաժարվել և ինչո՞ւ:
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանեցյ հարցին, թե արդյո՞ք նոր պատերազմի վտանգ կա, և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումը ի՞նչ ազդեցություն կունենա սահմանային իրավիճակի վրա։
«Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը, և ընդհանուր ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն, նաև ընդհանուր կոնտեքստային հարցերի քննարկում կլինի: Ես չեմ կարծում, թե ճիշտ է ձևավորել ակնկալիք՝ ամեն կոնկրետ հանդիպումից, կամ նեգատիվ, կամ պոզիտիվ, արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել»,-այսօր ֆեյսբուքյան իր ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Դեռևս ամռանը հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով։ Ինչպես գիտեք, Արտաքին գործերի նախարարները այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են։ Մենք ակնկալում և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում, մենք նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել»,- այս մասին ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան, պատմում է՝ որդին սիրում էր կյանքը, ուներ մեծ երազանքներ:
Ազատագրական շարժման հավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ։
Մենք կորցրել ենք Արցախը, լուրջ վտանգ ունենք, որ կարող ենք կորցնել նաև Սյունիքը. Մովսես Հակոբյան:
Գրիգոր Գրիգորյանը՝ բողոքի ակցիաների մասին. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանն է:
«Թվում էր, թե մենք եռակողմ հայտարարությամբ արձանագրեցինք հրադադար, և իբր թե պետք է ստեղծվեին ռեալ հնարավորություններ՝ որակապես նոր տարածաշրջանային փոխհարաբերություններ ձևավորելու համար: Հիմա հարց եմ տալիս՝ մեկ տարի անցել է, արդյո՞ք մենք ավելի շատ չենք մոտեցել պատերազմին: Եվ արդյո՞ք Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ պետությունը կործանող հայտարարություններն ակնհայտ չեն: Այսինքն, մեկ տարվա ընթացքում ունենք որակապես նոր սպառնալիքներ»,- ասուլիսի ժամանակ ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ մայիսի 12-ից սկսած ունենք ակնհայտ սողացող օկուպացիա:
Բագրատ Եսայանը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ ։
Մեր պետության 40 կմ գրավել են, մենք հանգիստ կանգնած ենք. հենց էսպես է տեղի ունեցել ցեղասպանությունը. ակցիայի մասնակից:
Աշխարհում չեք գտնի մի երկրի ղեկավար, որն ասի՝ թեև թշնամին ներխուժել է մեր տարածք, բայց բալանս չի խախտվել. Արամ Վարդևանյան:
Ազատագրական շարժման իրազեկման երթը՝ Երևանի բուհերում․ ՈՒՂԻՂ
Խոսրով Հարությունյանը՝ Հայաստանի սահմանային անվտանգության հարցերի մասին. ՈՒՂԻՂ:
Իրավապահներն անհայրենիք դավաճանից անուն է ստանում ու սկսում հավաքել փաստաթղթեր. Աննա Մկրտչյան:
Ինչպես է ստացվում, որ կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանին են գործերը ձեռքով մակագրվում:
Ենթադրում եմ՝ պաշտոնյաները պարգևավճարներից զատ նաև բուքմեյքերական ընկերութուններում հաղթանակներ են ստանում. Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։