Դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի էր. անձը չի կարող 2-րդ անգամ կալանավորվել նույն արարքի համար. Վահան Հովհաննիսյան

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը շուրջ 4 ժամ տևած դատական նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր Նիկոլ Փաշինյան և Աննա Հակոբյան զույգի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալի՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, որոշում կայացրեց բեկանել առավոտյան Վերաքննիչ դատարանի կողմից ընդունված որոշումը մեղադրյալի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ և կրկին մեկ ամսով կալանավորեց նրան:

Նիստի ավարտից հետո Գայանե Հակոբյանի նախկին պաշտպան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է:

«Ստիպված եմ մատնանշել մեկ դատավարական նորմ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը: Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքից ազատ արձակված անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե առկա չեն նոր էական փաստական հանգամանքներ: Այդպիսիք համարվում են ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները: Տիկին Գայանեի դեպքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ առկա չեն եղել, հետևաբար՝ վերջինս կալանավորվել է 121 հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական արգելքի ակնհայտ ոտնահարմամբ: Հետևաբար՝ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի, անարդար է, չի բխում Քրդատ օրենսգրքից: Մնացած հետևությունները ձեզ եմ թողնում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս