Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պարզաբանեց, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը նշել է՝ վերջին օրերի ռազմական գործողությունները սկսվելուն պես եղել է Սյունիքում՝ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն ուղղությամբ՝ շեշտելով, որ զինվորները, բնակիչները, երկրապահները կատաղի մարտեր են տալիս ՀՀ սուվերենությունը պաշտպանելու համար: Միաժամանակ, իշխանական պատգամավորը հայտնել է, որ, ցավոք, ունենք մարդկային և դիրքային կորուստներ:
«Նախորդ օրը կեսգիշերից ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, և մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանում ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, և եթե աշխարհում նման բան լինում է, ռազմական դաշնակիցն անմիջապես հասնում է օգնության, և այսօր մեր ժողովուրդը շատ բացասական տրամադրություններ ունի, որովհետև չի հասկանում՝ ինչու այս պահին, երբ թշնամին ՀՀ տարածք է ներխուժել, հայ զինվորը միայնակ է կռվում թշնամու դեմ»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմեց թիմակից պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ վստահեցնելով, թե տարբեր շրջանակներում հարցադրում է հնչեցվում, թե ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից:
«Ես երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․․․»,- հայտարարեց Փաշինյանը։
«Կարծում եմ, որ կա աշխարհաքաղաքական գործոնը՝ որպես այս հարձակումների պատճառ: Դուք տեսնո՞ւմ եք աշխարհաքաղաքական գործոնը»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Հայաստանի ճանաչված սահմանը խախտվել է Ադրբեջանի կողմից, որը կոնկրետ ագրեսիա է իրականացնում. Փաշինյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ համացանցում ակտիվ տեղեկություններ են տարածվում, տեսանյութեր են պտտվում առ այն, որ մարդիկ օգնություն են հավաքում, զրահաբաճկոններից են խոսում։ Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս պահին նման բանի կարիք կա՞։
Այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարց տալուց առաջ նախ ասաց, որ իր տպավորությամբ՝ հանրային կարծիք է ձևավորվել, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական դատապարտել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եվրոպական և ոչ եվրոպական երկրներ, միաժամանակ, շատերի համար անհասկանալի է ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Հայաստանի խնդրանքին:
Հայրենի պաշտպանական գերատեսչությունը մեկ ժամ առաջ տեղեկացրել էր, որ 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է:
Թշնամին նստած է մեր պետության ամենաբարձր աթոռին, ո՞ւմից եք ինչ-որ բան պահանջում. Գագիկ Մինասյան
Փաշինյանն ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ
Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Սահմանը բացենք, ԵՊՀ-ն ծախենք թուրքական հյուրանոցային ցանցին»՝ իշխանական թեզերի մասին
«Բավական դժվար է այս իրավիճակում լուծումներ առաջարկելը, որովհետև իսկապես տնային աշխատանքը չի արվել. պետությունը չի արել այդ գործը, և մենք հենց այս պահին կանգնած ենք մեր հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից մեկի՝ Ջերմուկի կորստի իրական վտանգի առջև»,- «Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ համոզում հայտնելով, որ այդ վտանգը չեզոքացնելուն ուղղված համարժեք քայլեր պետությունը չի անում:
«Փաշինյանը ԱԺ մոտ հավաքված զոհվածների ծնողներին ցանկանում էր թողնել առանց լիդերի». Թագուհի Թովմասյան
«Ձեռնաշղթաներից արդեն ձեռքերս կապտել էին, խնդրեցի ուժ չկիրառել». Էդգար Ղազարյան
«Հուսահատությունը, վախը հստակ մեխանիզմ է, որն օգտագործվում բավականին երկար ժամանակ՝ ՀՀ հասարակությանը, ժողովրդին վերահսկողության տակ պահելու համար»,- համոզված է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Այս իշխանությունը վերածվում է օտարի շահը պաշտպանող դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան
Ամեն ինչ անելու ենք, որ նախագահների ու կաթողիկոսի հանդիպումը կայանա. Քրիստինե Վարդանյան
«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ խոսելու է միայն մեկ թեմայից՝ ՀՀ ներքին մարտահրավերից, որն ունի անուն-ազգանուն:
«Իրավիճակը կշարունակի է՛լ ավելի վատթարանալ՝ գնալով դեպի անշրջելիության կետ, և մենք կկանգնենք պետականության, ազգի կործանման իրական ռիսկի առաջ, եթե շարունակվի այս քաղաքական կուրսը, որն այս իշխանությունները որդեգրել են»,- «Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ասել են՝ «փռեք պոլին, փռել են». պետականություն ենք կորցնում, Նիկոլը շոու է անում». Արմինե Ադիբեկյան
«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով՝ քննարկում. ՈւՂԻՂ
Էդգար Ղազարյանը երբեք պետության ներկայացուցչին դիմադրություն ցույց չէր տա. Մենուա Սողոմոնյան
Էդգար Ղազարյանը մարմնական վնասվածքներ ունի. ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառվել. Հայկ Մամիջանյան
Դիմակավորված ոստիկանները Էդգար Ղազարյանին բերման են ենթարկել Նոր Նորքի բաժին. ՈՒՂԻՂ
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
Ես համոզված չեմ, որ ՀԱՊԿ-ին 4-րդ կետով են գրել, դրա համար էլ չեն հրապարակում ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը: Այս մասին 168.am-ի տաղավարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ՝ ՈւՂԻՂ