Արտահերթ ընտրություններից առաջ Կառավարությունը գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու մասին որոշում ընդունեց
Կառավարության որոշմամբ փոփոխվեցին նախակրթական չափորոշիչները
Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում իշխանական թևի համար հավանաբար պարզ դարձավ, որ մեդիա դաշտն իրականությունը ներկայացնելով՝ բնավ «մեդիատեռոր» չէր անում: Հենց Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ադրբեջանցիները հատել են Հայաստանի պետական սահմանը, 3-4 կմ առաջացել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում:
Մինչ երեկ մամուլը ու Սյունիքի մարզի համայնքապետերը Սև լճի տարածքում ադրբեջանցիների՝ Հայաստանի պետական սահմանը հատելու և 3-4 կմ առաջ գալու մասին ահազանգում էին, ԶԼՄ ներկայացուցիչները փորձում էին պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից ու փոխարենը իշխանական թևից ստանում էին «մեդիատեռոր» իրականացնելու հերթական բնորոշումը, երեկոյան նույն «մեդիատեռորն» արեց Նիկոլ Փաշինյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում հաստատելով այն, ինչ ողջ օրը գրում էր մամուլը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ :
Ներկայացնում ենք մեծագույն մարդկանց տարօրինակ սովորությունները, որոնց կյանքն անցել է տաղանդի և խելագարության եզրագծով:
«Նիկոլը Հայաստանում ունի դեռևս չավարտված առաքելություն. Ճիշտ է՝ ոչնչացրել է Արցախը, ՀՀ անվտանգային երաշխիքները ոչնչացրել է, և այլևս գոյություն չունի անվտանգային համակարգ, բայց Նիկոլ Փաշինյանն ունի այլ անելիք, որովհետև իր թուրք-ադրբեջանական տերերը նաև ուզում են Հայաստանի վարչատարածքային միավորը վերացնել՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի: Իրենք մեզ ուզում են տեսնել ոչ թե իրավահարաբերության մասնակցի տեսանկյունից, այլ ընդամենը առուվաճառքի կամ վարձակալության առարկայի կամ օբյեկտի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը:
«Ըմբոստ, բայց պարկեշտ, ազնիվ, ընկերասեր, խելացի, հարգալից, հայրենասեր»,- այսպիսին են Եվրոպական համալսարանում հիշում Գևորգին: Նա մտադիր էր իր ուսումը շարունակել Հունաստանում: Գևորգի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը, ազգությամբ հույն է, սակայն նրա երկու որդիներն էլ զինվորական ծառայություն են անցել Հայաստանում և երբեք չեն մտածել հայրենիքը լքելու մասին:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր Սյունիքում ադրբեջանցիների հրահրած սահմանային լարվածությունը համարում է Հայաստանում թևածող անիշխանության հետևանք, ինչի պատճառով էլ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն, ինչին դիմակայող չի եղել, իսկ դրա արդյունքում ադրբեջանական հրոսակախմբերը կարողացել են ներթափանցել Սյունիքի թիկունք՝ 3 կմ խորությամբ, ինչն ահռելի տարածք է։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը վստահեցնում է՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հաղթանակի հասնելու համար որևէ քայլ չարած ու պարտված իշխանությունն այլևս չի՛ կարող մաքուր և թափանցիկ ընտրություններ անցկացնել, իսկ պարտված առաջնորդն առհասարակ բարոյական իրավունք չունի նորից պետության ղեկավար դառնալու մասին մտածել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով.
Հրանտ Բագրատյանը՝ Սյունիքում տեղի ունեցող զարգացումների մասին. ՈւՂԻՂ:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ, Արցախյան 3 պատերազմների մասնակից Արտակ Ավետիսյանը պատմեց, որ երբեք չի մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին և միայն այս փուլում է որոշել դառնալ կուսակցության մաս:
Լիլիթ Թումանյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին. ՈւՂԻՂ:
Արեն Ափիկյանը՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի և նախընտրական թոհուբոհի մասին. ՈւՂԻՂ
«Երեկ ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյության դադարումը «Հայրենիքի փրկության շարժման» պայքարի արդյունքներից մեկն էր: Եթե չլիներ «Հայրենիքի փրկության շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որևէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կշարունակեին պաշտոնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Հայտարարվել էր, որ եկել էր հարց ու պատասխանի, բայց պարզ է, որ իրականում դա չէր հետաքրքիր նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Ենթադրելի է, որ եկել էր տրամադրություն ստուգելու: Իմ անձնական կարծիքով՝ գուցե փորձում էր տնտղել ռեկտոր դառնալու՝ իր անձնական հեռանկարները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ գիտխորհրդի նիստին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությանը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Միհրդատ Մադաթյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ հատուկ նիստում ունեցած ելույթին՝ նկատեց, որ նա իր խոսքը կառուցում է ապառնի ժամանակով. «2021-ին Սևանը կբարձրանա, հետո չի բարձրանա, կարող ա չբարձրանա էլ ընդհանրապես, կբացենք գործարան, կզբաղվենք բամբակագործությամբ, հեռուստացույց կարտադրենք Հայաստանում, հիշում ենք, որ այդ «կ»-ով ասվածներից ոչ մեկը հետագայում իրականություն չի դարձել»: […]
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Նախիջևանի և Զանգեզուրի միջանցքի մասին, ասաց, որ ինչ-որ մեկը դրդում է նրան, որ այդպիսի հայտարարություններով հանդես գա: Հետո էլ ենթադրությունների հիման վրա եզրակացրեց՝ հաշվի առնելով, որ Ալիևը թուրք չէ, այլ քրդահրեա, պարզ է դառնում, թե որտեղից է այդ ուղղորդումը.
Արա Սահակյանը՝ ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի և հետագա անելիքների մասին. ՈւՂԻՂ
«Փաշինյանին ընտրած 880.000 հայերը պետք է խոստովանեն, որ իրենք էլ են «Նիկոլ»». Տիգրան Աթանեսյան :
Նիկո՛լ, թուրքը Նախիջևանում ավիաբազա է բացել, ի՞նչ կասես. Սերգեյ Շաքարյանց:
«Ես շատ վաղուց ասել եմ, որ այս մարդը, մարդ էլ չի, չգիտեմ՝ ինչ է, ամեն ինչը սուտ է ասում, անգամ, երբ մեկին բարևում է, էլի սուտ է ասում, ամեն ինչն է սուտ»,- Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններն այսպես մեկնաբանեց փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը, հայ լինելն ամոթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Դավիթ Սահակյանցը՝ ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի, մեսիջների մասին. ՈւՂԻՂ:
«Երբեք չի եղել, որ պատերազմական նման ծավալի իրադարձությունների ժամանակ ՄԻՊ ինստիտուտ գործի, առավել ևս, որ նման փորձ չկար: Այնպես որ, այս տարվա զեկույցը, կարծում եմ, օրինաչափ էր իր խնդիրներով: Այն նաև ամենամեծածավալն է, որովհետև իր մեջ ամփոփում է ոչ միայն Քովիդ-19 համավարակն ու պատերազմը, այլև դրանց ճյուղային հետևանքները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ բոլոր այն ուժերը, որոնք իրենց այս պահին դիրքավորում են՝ որպես ընդդիմություն, պետք է կնքեն միմյանց դեմ չաշխատելու և որևէ պարագայում պառլամենտ անցնելու դեպքում գործող իշխանության հետ կոալիցիա չկազմելու վերաբերյալ համաձայնագիր:
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց
«Գլուխս հանգիստ եմ դնում բարձին, խիղճս մաքուր է». Բաբկեն Թունյան
«Ուսանողներն էդ ի՞նչ խորհուրդ են տվել, որ մի հատ էլ չհանենք Հոգաբարձուների խորհրդից». Հովհաննես Հովհաննիսյան
«Դատական համակարգը հասել է նրան, որ ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել»։