«Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին միայնակ չենք թողնելու»,- այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Այստեղ բոլորն ունեն մեկ նպատակ՝ ունենալ հայրենիք. ավագ դպրոցի աշակերտուհի Կաքավիկ
Ես այստեղ եմ, որովհետև այստեղ չլինելու այլընտրանքը օդանավակայանի ճանապարհն է. Տիգրան Վարդանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հավաքի ժամանակ նշել է՝ մեր նախնիները մեզ նվիրել էին մեկ հաղթանակ, իր սերնդակիցները հայ ժողովրդին՝ եռատոն, երեք հաղթանակ նվիրեցին, իսկ այս իշխանությունների օրոք այդ եռատոնը նորից դարձավ մեկ հաղթանակ: Ըստ այդմ՝ իրենց պայքարն ապագա հաղթանակների և մեր արժանապատվության համար է:
Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի․ Արթուր Ղազինյան
Ոչ Գարիկը, ոչ Արթուրը որևէ հանցանք չեն կատարել. որևէ մեկը չի իմացել, որ այդտեղ զորամաս կա. Արթուր Վանեցյան
Այսօր Նալբանդյան փողոցի վրա անհնազանդության ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիրբերետավորներ գետնին են տապալել գնդապետ, 2016-ի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր Սերգեյ Հայրապետովին, ոտքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:
Այսօր վաղ առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորներն ակցիայի հարյուրավոր մասնակիցներին կրկին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
«Մինչ պարոն Գալեյանին (44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։– Գ. Ս.) այս հոգեվիճակին հասցնելը և ենթադրյալ, օդից կախված փոքր դրվագներից կախվելով՝ մարդուն ազատությունից զրկելը, նա՝ որպես որդեկորույս հայր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, արդարացի պահանջ ուներ: Նրա և իր բախտակիցների կողմից մի քանի տասնյակ հաղորդումներ են ներկայացվել հանցագործության մասին: Մի քանի տասնյակ դրվագներով արդեն պետք է լինեին հարուցված քրեական գործեր, որոնք չկան, մինչդեռ հարյուրավոր հիմքեր կան»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի ձերբակալությանը:
Միջնորդություն ենք ներկայացրել՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար.Արթուր Վանեցյան:
Վահան Հովհաննիսյանը՝ Գարիկ Գալեյանին առաջադրված մեղադրանքի մասին։
ՀՀ ոստիկանությունում շարունակվում են 90-ականների բարքերը: Սրանում այսօր համոզվել է անհնազանդության ակցիայի մասնակից Վազգեն Սաղաթելյանը՝ լինելով Կենտրոնի ոստիկանության բաժնում:
Արա Զոհրաբյանը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների 3 պահանջի մասին։
Եկել ենք՝ տեսնենք՝ ինչ հիմքով են ձերբակալել Գարիկ Գալեյանին.Արթուր Վանեցյան:
Գարիկ Գալեյանին տեղափոխում են «Աստղիկ» ԲԿ. անգամ խոսել ի վիճակի չէ, շատ վատ է. Վահան Հովհաննիսյան։
Քաշքշոց՝ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ. զոհվածների ծնողները փորձում են շենք բարձրանալ։
ՀԿԳՎ պետը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալելու մասին։
Կա դատախազի կողմից տրված ցուցում, պահանջները կատարվելու են.ՀԿԳՎ պետը՝ Փաշինյանին հարցաքննելու մասին:
Ֆրանսիայի հրապարակին կից տարածքում ոստիկանները բախում հրահրեցին խաղաղ ցուցարարների հետ: Ոստիկաններից մեկը հայտարարեց՝«խուլիգանություն թույլ չենք տալու», ինչը հունից հանեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին:
Ինչի՞ պետք ա իր երեխին գրկի, իսկ ես՝ սառը քարը. ո՞վ է պետք է դրա պատասխանը տա. զոհվածի ծնող:
Ցուցարարները փակել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը. երթևեկությունը կանգնած է:
Լարված իրավիճակ՝ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։
«Ուսանո՛ղ, միացի՛ր» վանկարկումներով երթի մասնակիցները մտան Թատրոնի և կինոյի ինստիտուտ։
Թատրոնի և կինոյի ինստիտուտի պատուհաններից ուսանողներն աջակցում են քայլերթի մասնակիցներին։
Թուրքի հետ ի՞նչը մոռանանք՝ Ցեղասպանությո՞ւնը, թե՞ Բաքվի ու Արցախի կոտորածը. քաղաքացի:
Էս դրոշով անհիմն ձևակերպումով բերման եմ ենթարկվել.զոհվածի ծնող:
Սաղս Գարիկ ենք. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կոչ են անում ազատ արձակել Գարիկ Գալեյանին:
«Նիկոլ, հեռացիր». ՀՀԿ-ական նախկին պատգամավորները՝ ոստիկանության բաժնում:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը Քննչական վարչության դարպասները բացեցին:
Առավոտյան մարզանք՝ Պռոշյան փողոցում: