Նոր «Skyline» համալիրը՝ նոր հասցեն կլինի ժամանակակից ապրելակերպի համար
Վերջին տարիներին Հայաստանում կառուցապատման ոլորտն աննախադեպ աճ է գրանցում՝ հիմնականում պայմանավորված եկամտահարկի վերադարձի օրենքի փուլային չեղարկմամբ։ Սակայն որքանով է այն նաև անշարժ գույքի «որակական» զարգացման հանգեցնում, դժվար է ասել։
Կառուցապատումը շատ է, սակայն տեսնում ենք, որ բնակարանների գները չեն նվազում՝ անկախ կառուցապատման տեսակից, բնույթից, որակից և «բովանդակությունից»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով կառուցապատման ոլորտի, դրա տենդենցների և առկա խնդիրների մասին, նման տեսակետ հայտնեց «Ռենշին» քաղաքաշինական և ներդրումային ընկերության խորհրդի անդամ, օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը՝ ընդգծելով որակյալ բնակարանների առաջարկ ստեղծելու միջոցով նաև կառուցապատման ոլորտում նոր, առավել կանխատեսելի պրոդուկտների ձևավորման անհրաժեշտությունը։
Ընկերությունը, Կասպարովի խոսքով, որդեգրել է Միջազգային լավագույն չափանիշների կիրառության մոտեցումը, ինչի արդյունքում առաջարկում է ոչ միայն որակյալ բնակարաններ, այլ նաև որակյալ, բազմաբնույթ ենթակառուցվածքներ և ինժեներական համակարգեր, ինչն ուղղակի անհրաժեշտություն է կյանքի որակի բարձրացման համար։
«Առաջարկի շուկան պետք է նաև պահանջարկի որակի բարձրացմամբ զբաղվի։ Օրինակ՝ մենք մշակել ենք բնակելի շենքերի կառուցման սերտիֆիկացման մեթոդաբանություն՝ բնորոշելու համար՝ տվյալ շենքը «էլիտա՞ր» է, թե՞ ոչ, ինչն իրականում սուբյեկտիվ ընկալում է։ Իրականում, այս հարցում կարևոր է շենքի ինքնարժեքը։ Բայց հնարավոր չէ, որ քառակուսի մետրի համար սահմանված արժեքը լինի միակ ցուցիչը. պարտադիր նորմ է այն, որ քաղաքացին իր վճարած ամեն քառակուսի մետրը կարողանա օգտագործել, շենքն ունենա ենթակառուցվածքներ, բարեկարգման և ժամանցային ենթակառուցվածքներ, կրթական և առողջապահական ենթակառուցվածքներ և այլն»,- ընդգծեց Կասպարովը։
Ասվածի համատեքստում դիտարկելով հենց «Ռենշին» ընկերության նախագծերը՝ Կասպարովն օրինակ բերեց դրանցից վերջինը, որը կառուցվելու է Երևանի Բաղրամյան-Օրբելի փողոցների հատվածում՝ ընդհանուր 35,000 քմ տարածքի վրա՝ «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով, ունենալու է 1 հա կանաչ գոտի, բիզնեսի, ժամանցի, հանգստի, ժամանակակից մարդու բարեկեցիկ կյանքն ապահովելու բոլոր ենթակառուցվածքներ։
«Կոնկրետ այս նախագիծը՝ «Skyline»-ը, այն մարդկանց համար է, որոնք ունեն փոփոխությունների կարիք և ժամանակակից ապրելակերպի, տեխնոլոգիաների տիրապետման պահանջմունք։
«Skyline»-ում կիրառվելու են կառուցապատման ոլորտում ժամանակակից չափանիշները՝ մասնավորապես, այսպես կոչված, «հետիոտնի համար» (pedestrian friendly) մոտեցումը, ինչը նշանակում է՝ բարեկարգված տարածքն ավելի շատ է՝ ի հաշիվ շենքի բարձրության»,- ասաց «Ռենշին» ընկերության խորհրդի անդամը։
Դիտարկմանը՝ ստացվում է՝ իրենք շենք կառուցելիս նախապես ընտրում են բնակարանի գնորդին, ապա կառուցում նրա համար բնակարան, Կասպարովն արձագանքեց.
«Այո՛։ Մեր նախագծերը սկսում ենք՝ նախապես որոշելով, թե ո՞րն է այն թիրախային խումբը, որի համար իրականություն պետք է դառնա մեր նախագիծը։ Մենք սկսում ենք թիրախային խումբն ուսումնասիրելուց։ Բացահայտում ենք այդ թիրախային խմբի ցանկությունները, նախասիրությունները։ Ապա որոշվում է, թե ենթակառուցվածքներն ինչպիսին են լինելու, ապա ձևավորվում է այն վերջնական պրոդուկտը, որը տվյալ թիրախային խմբի համար լավագույնն է լինելու»,- խոսքը եզրափակեց Կասպարովը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։