«Ազատություն Գայանեին». զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույցը՝ ՈւՂԻՂ
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Sputnik Արմենիայի» թղթակիցը նրան հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, թե Ադրբեջանն իր ագրեսիան բացատրում է նրանով, որ վտանգ է տեսնում Հայաստան-Ռուսաստան տանդեմից, իր դեմ ինչ-ինչ գործողությունների սպառնալիք:
Երբ լրագրողին ասում եք, թե մտնել ես Արշակյանի կնոջ սուպի մեջ, դրանով ուղղորդում եք իրավապահներին. լրագրողը’ Փաշինյանին
«Արևմտյան գործընկերների հետ հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ: Բայց դրանից առաջ էլ այդ հարցը միշտ եղել է Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում: Եվ մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք նույն արձագանքը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն արևմտյան գործընկերներից, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերից ստացել է խնդրանք, որպեսզի Հայաստանում խստացվեն վերահսկողություններն այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել արևմտյան պատժամիջոցները, և եթե այո, ապա արդյո՞ք տրվել են հանձնարարականներ հայկական ընկերություններին:
Չենք բացառում. Փաշինյանը՝ հայի սպանած ադրբեջանցու հանձնման մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց տարածվող լուրերը, թե իր կինը՝ Աննա Հակոբյանը, և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհիներն են:
«Զորքերի հայելային հետքաշումն առնվազն չի հակասում Հայաստանի Հանրապետության պետական շահերին: Ընդհանրապես, երբ խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ոչ էլ զորքը պետք է լինի զորամասում, որը կարող է, օրինակ, լինել Գորիսում, իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը, որովհետև, երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված է և միջազգային մեխանիզմներով ամրագրված է, այդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով լրագրողին՝ երբ ասում են, որ Փառուխը հայաթափվել է, այնտեղ քանի՞ մարդ էր ապրում:
«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցադրմանը:
«Ադրբեջանը մեր ընկալմամբ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, և մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար, և եթե հնարավոր է՝ այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլև՝ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության` ինստիտուցիոնալ երկխոսություն ձևավորելու միջոցով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար և դավաճանական քաղաքականության արդյունքում, և որը, ի տարբերություն ձեր որդի՝ Աշոտիկի, այսօր հանգիստ քաղաքակում շրջելու փոխարեն՝ ննջում է Եռաբլուրում: Երկրորդ՝ ժամանակին հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է, և վերջ. ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ և տարավ ձեր ասած Արցախ-Հայաստան աշխարհը պաշտպանելու: 44-օրյա պատերազմի օրերին մեր տղաները զոհվեցին այդ նույն Արցախ-Հայաստանը պաշտպանելիս: Այժմ դուք դեմքի նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին մեզ խաբել և չէին ասում այդ մասին: Եթե Արցախը Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում, Դուք տարաք և ոչ թե նախկինները»:
Նիկոլ-Լիտոկոլ սոսնձով Աշոտիկին բերին-կպցրին այս մարդկանց. քաղաքացի Ստեփան Սամվելյան
Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացրել դրա մի մասը, այս դեպքում զորքերի հայելային հետքաշումը չի՞ նշանակում, որ ՀՀ-ում ստեղծվելու է բուֆերային գոտի: Այսինքն, ի՞նչ է տալու դա մեզ, երբ ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ մեր տարածքում:
Օրերս Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել էր «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին, պատասխանել նրանց հարցերին:
«Հիմա էլ աշխատում ենք ստացած նվերները պետությանը հանձնելու ընթացակարգերի վրա: Այցերի ընթացքում եղել է, թանկարժեք նվերներ ենք ստանում, չես կարող նվերը հետ տալ՝ ասել՝ վերցրու, չեմ ուզում: Հետո պարզում ենք, որ ընթացակարգը չկա, թե ոնց պետք է հանձնենք, ինչ պետք է անենք: Իսկ նշված դեպքով կաշխատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Դուք, նախ, որակում եք տալիս, որի հետ ես անհամաձայնություն եմ արտահայտում, հետո տալիս եք հարց, որ ձեր տված որակումից հետո ասեմ՝ այո կամ ոչ: Եթե բազային տվյալի հետ համաձայն չեմ, այդ վերջին այո կամ ոչը դուրս է գալիս օրակարգից»,-ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես ամեն օր շփվում եմ: Քաղաքացու ծնողին իմ հեռախոսահամարը փոխանցել են, ասել եմ՝ երբ կարիք լինի, զանգեք: Իր համարն էլ ինձ մոտ գրանցել եմ և ինչքան հիշում եմ, բաց թողնված զանգ չունեմ, որ ինքը ինձ զանգած լինի, ես հետ զանգած չլինեմ: Գիտեմ, որ ոչ մի պատճառ չկա, որ այդ գործն օբյեկտիվ չքննվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով 2022 թվականի ապրիլի 26-ին իր ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի մասին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը եղել է մեքենայում, և այդտեղ որևէ գաղտնիք չկա:
Քաջ տեղյակ ենք՝ քանի տղու կյանք են վտանգել՝ Աշոտիկին վտանգավոր տեղից դուրս բերելու համար. հայրեր
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քննարկման փուլում է՝ Հայաստանը կմասնակցի՞ Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարություններին, թե՞ ոչ:
Մազերը ֆենած հերոսածի՞ն է. ուրեմն ինքն ինչ փալաս տղամարդ է, որ մնացել է տանը, կինն ավտոմատ է բռնել. զոհված զինծառայողի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին
Էս 5000 տղու ճակատագիրը ինքն է որոշել. ինքն ազատության մեջ է, Հայաստանը հանձնվում է
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հիշեցրին, թե ինչպես է նա տարբեր ժամանակներում, մասնավորապես՝ 2021-ի նախընտրական շրջանում Արցախի խնդրի կարգավորման տարբեր լուծումներ առաջարկել, այդ թվում՝ «անջատում՝ հանուն փրկության», և չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորություն չկա, ինչն ասում է այսօր: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խաբել է իր ընտրողներին:
Մինչև ՔՊ-ական խունտան չվերանա, Արցախը հանձնվելու է, Հայաստանն էլ՝ հետը. Լիդա Առուշանյան
«Ուզում եմ մի հարց տալ. եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլինի հերոս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անցել է իր կողքով, դառնում է հակահերո՞ս: Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ՞: Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է բացատել: Այդ ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին: Այսինքն, ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որը չի հասցրել ադրբեջանական բեկո՞րը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյաններն ուրախանում են, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
Ոստիկանների հետ մի՛ զրուցեք. ոստիկանները վիրավորված են, խնդրում են իրենց չանվանարկել
«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով. ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած Հայաստանի Հանրապետության տարածքը: ֆունդամենտալ պրոբլեմը սա է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երբ դա հստակ կընդգծվի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա:
«ՀՀ իշխանությունը մտել է Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքների Ադրբեջանին հանձնման գործընթաց»,- այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի մոտ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կառավարության շենքի մոտ ոստիկանության աննախադեպ ուժերի կուտակմանը, այսօր հրավիրված ասուլիսին ու հնարավոր զարգացումներին։
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հորդորել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին, հետ վերցնել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ բողոքը, Փաշինյանը բացասական պատասխան տվեց.
«Դրանք նույն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջերս իր արած այն հայտարարությանը, որ ամբողջ սահմանագիծը պատրաստ եք ընդունել 1975 թվականի քարտեզներով:
Լրագրողները ոտքի չկանգնեցին. Փաշինանին նախարարների պես հոտնկայս չդիմավորեցին