«Քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ. մի տեղ շշկռվի՝ բռնելու եք մեխեք». Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում, խոսելով քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին, ասաց, որ այս տարի հազարավոր քաղաքացիներ պարտադիր պետք է ներկայացնեն հայտարարագիր, հաջորդ տարի այն պարտադիր է լինելու բոլորի համար։

«Մեր հանրությունը փորձադաշտ չէ, պետք է բոլոր խնդիրները լուծվի, դրանից հետո այդ համակարգը նոր բերեիք։ Եկամուտների մասին տեղեկատվությանն արդեն իսկ հարկային մարմինները տիրապետում են։

Եկամուտները վերցնել ու նորից հայտարարագրել, դառնում է վարչարարություն։ Անընդհատ այստեղ գրել ու հաստատել, մի հատ էլ լրացուցիչ տանել տալ, տուր, հետո քեզ տան՝ հաստատի, մի հատ էլ տուր, որ հանկարծ մի տեղ շշկռվես, բռնեն ու մեխեն։ Ի վերջո, հիմա քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս