Հրաժարական չեմ տալու. ինձ ընտրողները չեն պահանջում իմ հրաժարականը. Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրպագուների կողմից իր հրաժարականի մասին պահանջին:

«Հրաժարականի վերաբերյալ հայտարարություն եմ տվել, ասել եմ, որ հրաժարական չեմ տալիս և ինչու: Ամոթալի պարտություննե՞ր. մարզիչը նոր է եկել, 3 խաղ է անցկացրել և իր առաջին հանդիպումն անցկացրել Վրաստանի հետ:  Ես նոր չեմ և բոլոր բացատրությունները հայտարարության մեջ տվել եմ:

Հրաժարականի պահանջն ինստիտուցիոնալ խնդիր է: Շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Բացառությամբ երկու ակումբների՝ մյուսների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում, և նրանք հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ օբյեկտիվ խնդիրները: Աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Իհարկե, կարելի է տեսնել միայն խնդիրները, դա անձնական ընկալման հարց է»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս