Նիկոլը Հայաստանը վերածել է թվային կոնցլագերի. մարդու անձնական կյանքը 24 ժամ հսկվում է. Զոհրաբյան

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը նկատեց` Արմեն Աշոտյանն ըստ էության հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն որևէ պատկան իրավասու մարմնի կողմից արձագանք չի հնչել։

«Արմեն Աշոտյանն ասաց, որ կասկածներ ունի, որ իր տանը եղած սարքի մեջ գաղտնալսող սարք կա տեղադրված։ Այդ կասկածը բոլորս ունենք, սակայն ոչ ոք չարձագանքեց»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքական գործիչը նկատեց` սարքը պետք է անկախ փորձաքննության ենթարկվի։

«Նիկոլը Հայաստանը վերածել է թվային կոնցլագերի, մարդու անձնական կյանքը 24 ժամ հսկվում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս