7 բան, որ տղամարդն անում է ենթագիտակցաբար, քանի որ սիրահարվում է
Սերը զարմանահրաշ զգացում է: Բայց այն, ինչ սերը դարձնում է առավել առանձնահատուկ, դիմացինի նկատմամբ նվիրվածության և ինքնադրսևորման մակարդակն է, ինչպես նաև ֆիզիկական կապից այն կողմ անցնելու և հուզական մտերմություն հաստատելու ցանկությունը:
Զգացմունքների առաջացման պահը միշտ շատ հուզիչ է: Ինչպե՞ս հասկանալ, որ իսկապես սիրահարված եք: Կա՞ն նշաններ:
Cluber-ը ներկայացնում է 7 նշաններ, որոնք տղամարդիկ անում են ենթագիտակցաբար, քանի որ սիրահարվում են:
1. Նա բարձրաձայն տալիս է Ձեր անունը
Սա նշաններից առաջինն է: Զրույցի ընթացքում մարդիկ, որպես կանոն, հազվադեպ են անունով դիմում զրուցակցին: Ձեր անունը բարձրաձայն արտաբերելով՝ նա արտահայտում է իր հույզերը:
2. Երբ նա նայում է Ձեզ, նրա շուրթերը մի փոքր բացված են
Երբ նա Ձեզ է նայում, նրա մեջ որոշակի զգացմունքներ են արթնանում: Եվ դրանք այնքան ուժեղ են, որ դա ստիպում է նրան ավելի խորը շնչել, որպեսզի կարողանա ինչ-որ բան ասել կամ անել:
3. Նա խաղում է իր վարսերի հետ
Եթե նա անտարբեր չէ Ձեր նկատմամբ, սիրահարված է, ապա անպայման կխաղա իր մազերի հետ: Սա նշան է, որ նա հուզվում է Ձեր ներկայությունից:
4. Նա զննում է Ձեզ ոտքից գլուխ
Եթե 10-րդ անգամ նրա առջև հայտնվեք անկրկնելի, ինչպես առաջին հանդիպման օրը, ապա կարող եք վստահ լինել, որ նա դա կնկատի:
5. Նա ուղեկցում է Ձեզ հայացքով
Սա նախորդ կետի շարունակությունն է: Նա կհետևի, թե ինչպես եք ճաշում, ինչպես եք անցնում փողոցը: Նա Ձեզ նայելու անընդհատ ցանկություն ունի:
6. Նա միշտ գտնում է հնարավորություն Ձեզ հետ զրուցելու
Նա կարող է շատ զբաղված լինել, բայց միշտ կգտնի առիթ Ձեզ հետ խոսելու համար: Նա երբեք չի մոռանում Ձեր մասին:
7. Նա կուղեկցի Ձեզ զբոսանքի ժամանակ
Ոչ, նա չի բռնի Ձեր մարմնի բոլոր մասերից, այլ նրբորեն կառաջնորդի Ձեր մեջքին թեթև հպումով: Նա պաշտպանում և հոգ է տանում Ձեր մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը