Սահմանափակումները նպատակ ունեն խոչընդոտելու լրագրողների աշխատանքին. Նունե Հովսեփյան

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ազգային ժողովում առկա սահմանափակումներն իրականում ոչ մի կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն ուղղակի սահմանափակել լրագրողների աշխատանքը»,- այսօր «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ նման եզրահանգման կարելի է գալ՝ ուսումնասիրելով Ազգային ժողովի օթյակներում  տեղի ունեցած վերջին մի քանի դեպքերը, երբ անվտանգության աշխատակիցները լրագրողներին օթյակներից դուրս էին հրավիրել, երբեմն՝ նաև ֆիզիկական ուժ կիրառել․

«Երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում միջադեպեր են տեղի ունեցել, անվտանգության աշխատակիցները լրագրողներին հեռացրել են օթյակներից։ Լրագրողները մեզ հետ զրույցում մի քանի խնդիր են բարձրացրել, մասնավորապես եղել են դեպքեր, երբ լրագրողներին օթյակներից հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ԱԺ նիստերի դահլիճում ինչ-որ միջադեպ է հասունանում․․․ Բացի այն, որ իրավական հիմք չկա լրագրողների աշխատանքն օթյակներում սահմանափակելու համար, իրենք նաև երկակի ստանդարտներ են կիրառել։ Լրագրողները նաև այլ խնդիր են բարձրացրել, որ անվտանգության աշխատակիցներն իրենց օթյակներից հանելուց երբեմն ֆիզիկական ուժ են կիրառել կամ, երբ նկատել են, որ  լրագրողը նաև նկարում է այդ պրոցեսը, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները քաշքշում լրագրողներին, ավելի բիրտ ուժ են կիրառել․․․»։

Նունե Հովսեփյանը նկատում է՝ լրագրողները պետական մարմինների մոտ հաճախ ընկալվում են՝ որպես իրենց աշխատանքի խոչընդոտ․․․։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս