«Ազատ խոսքն առաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը իրագործել իր սիրած պողպատյա մանդատը․․․»․ Սաթիկ Սեյրանյան
Այսօր Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունները, նրանց սպասարկող շրջանակներն արդեն առանց ավելորդ ձևականությունների թիրախավորում են լրագրողներին, և իշխանությունները մամուլը վաղուց բաժանել են յուրայինների և օտարների։
Նա իր ելույթում մասնավորապես ասաց․ «Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանը մասնակցելու համար։ Առանձահատուկ շնորհակալություն բոլոր այն փորձագետներին, իրավաբաններին, ոքվեր մամուլի համար դժվարին ժամականերում միշտ լրատվամիջոցների ու լրագրողների կողքին են և այսօր էլ այստեղ են՝ մեզ հետ քննարկելու ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները։
Հարգելի գործընկերներ,
Տևական ժամանակ է՝ մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է բացահայտ և քողարկված քաղաքականություն։ Իշխանությունները, նրանց սպասարկող շրջանկաները արդեն առանց ավելրոդ ձևականությունների թիրախաբարում են լրագրողներին, մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է յուրայինների և օտարների։ Մամուլի դեմ իրականցվող արշավը տեղի է ունենում մի քանի հարթություններում։ Նախ, օրնեսդրական, իրավական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, ինչի ամենավառ վկայությունը մենք տեսնում ենք Ազգային Ժողովում։ Ընդ որում, դա արվում է բացահայտ ցիզնիզմով․ իշխանությունը հերթական աղաղակող սահմանփակումն է մտցնում, հետո դա մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիոայով փորձ է անում լայնախոհության ու հանդուրժողականության տպավարություն թողնել։
Ավելի գլոբալ հարթությունում, հանրային տրամադդրություններում, սոցիական մեդիայում, այլ հարթակներում գերենացվում է մամուլի նկատմամբ թշնամանք։ Տպավարություն է ստեղծվում, որ մամուլը, ազատ խոսքն աառաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը իրագործել իր սիրած պողպատյա մանդատը։
Մամուլի հետ կախված այս իրավիճակը միայն առաջին հայացիքց է վերաբերում լրագրողներին։ Իրականում սա բացառապես քաղաքական խնդիր է և արտացոլում է ժողովդրավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկտամամբ իշխանության վերաբերմունքը։ Իմ խորին համոզմամբ, սրա խորքային պատճառն այն է, Հայաստնում հաստատվել և խորանում է ձևով ժողովրդվարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ, որի համար, այո ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են։ Իշխանությունը դեռևս փորձում է պահպանել ժողովրդավարական կառուցակարգերի իմիտացիան, միևնույն ժամանակ բովանդակային հարթությունում ամեն ինչ անելով ավտորիտար մթնոլորտի հաստատման համար։ Ազատ մամուլը խոչնդոտ է հենց այդ ճանապարհին։
Մեր՝ լրագրողներիս խնդիրն մամուլի դեմ ուղղված այս քաղաքականության դեմ պայքարում պետք է լինի հնարավորինսշատ դաժանկիցներ ունենալը և ես հավատացած եմ, որ մեր համար առաջին դաշնակիցն այս հարցում Հայաստանի Հանարպետության քաղաքացին, որովհտեև մամուլի դեմ սանձազերծված իշխանական այս արշավն իրավակնում ուղղված է քաղաքացիների՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացման դեմ։
Հանուն արդարության ուզում եմ նշել նաև, որ բազմաթիվ խնդիրներ կան նաև մեր՝ մամուլի դաշտում, որոնց հուսաով եմ առանձին քննարմամբ կանդրադառնանք ամենամոտ ապագայում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում