Վերջիվերջո, պարզվե՞ց՝ «կորոնավիրուսն ում շունն է. Արևիկ Պետրոսյանի անհարմար հարցերը՝ ԱՆ ներկայացուցչին

ՍԴ-ն շարունակում է պարտադիր պատվաստումների սահմանադրականության հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Պատասխանող կողմ Ազգային ժողովի (ԱԺ) ներկայացուցչից հետո բացատրություններ տալու համար ամբիոնին մոտեցավ պատասխանող կողմ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ինչից հետո ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հարցեր ուղղեց նրան:

Հարցերը բավականին անհարմար էին ու վերաբերում էին նրան, թե ինչո՞ւ են տարբերվում պատվաստվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալները, եթե պատվաստված մարդիկ կարող են հիվանդանալ ու մահանալ, ինչո՞ւ նրանց համար չի գործում երկու շաբաթը մեկ պատվաստվելու պահանջը, ի՞նչ նպատակով է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սանավիացիայով մարզ մեկնել, որքա՞ն գումար է ծախսվել դրա համար, արդյո՞ք մինչև այս իշխանությունները առողջապահության նախկին նախարարները սանավիացիայով թռիչքներ իրականացրել են, հանրային իրազեկման ի՞նչ միջոցառումներ են իրականացվել, և, վերջիվերջո, պարզվե՞ց՝ «կորոնավիրուսն ում շունն էր»:

Տեսանյութեր

Լրահոս