«Մի ելք կա՝ սրանց հեռացումը, և մի ճանապարհ կա՝ միավորո՛ւմը». Սերժ Սրապիոնյան

«Եթե մենք շարունակում ենք հավատալ, որ բանակը կարող ենք վերադարձնել նախկին վիճակին, հզորացնենք, և դա լինելու է այս մարդկանց օրոք, ապա խորապես սխալվում ենք»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, Սրապիոնյանը կրկին շեշտեց՝ միամտություն է հավատալը, որ սահմանազատման և սահմանագծման որևէ կետ կարող է լինել Հայաստանի օգտին։

«Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել մի միտք, որ ասել է պատմահայրը, և որով մենք ամբողջ աշխարհին մեր իմաստնությունը ներկայացրել ենք՝ «Սահման քաջաց զենք յուրյանց, որքան հատանի, այնքան ունի»։ Հիմա այս 3 տարում մենք ունենք նմանատիպ հետևյալ արտահայտությունը՝ սահման թրքաց, քայլ սապոգաց, որքան հատանի, այնքան ունի, դե, արդեն հատացել է, եկել հասել է մի տեղ և, եթե հիմա սահմանագծվի, Հայաստանի ինքնիշխան տարածքից մենք նվիրաբերում ենք։ Մի ելք կա՝ սրանց հեռացումը, և մի ճանապարհ կա՝ միավորո՛ւմը, ոչ թե այն կոչով՝ եկեք միացեք մեզ, այլ եկեք միավորվենք․․․ Միավորվում ենք, ո՞ւմ հետ, բոլոր նրանց, ովքեր համաձայն են՝ սրանք պետք է հեռանան իշխանությունից ու վե՛րջ, ուրիշ կետ գոյություն չունի․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս