Ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված ՌԴ-ից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ քաղաքացիներ: Այս ընթացքում տարբեր գերատեսչություններ հայտնեցին, որ տեղափոխվածները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են և հետաքրքրվում են հայկական շուկա իրենց բիզնեսը տեղափոխելու հարցով: Քանի որ շատերը տեղափոխվել են Հայաստան ընտանիքներով, հարց է առաջանում, թե տեղական ո՞ր դպրոցներում նրանք կարող են ապահովել իրենց երեխաների կրթությունը:
Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն Մարտի 30-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Այս մարզաձևում Հայաստանն ունի ստորացուցիչ դիրքեր. կորցնողը ես չեմ, իրենք են. Նատալյա Ռոտենբերգ:
ԱՄՆ-ը Ռուսաստանին համարում է «սուր սպառնալիք աշխարհակարգի համար», իսկ Չինաստանը՝ «ԱՄՆ-ի կարեւոր ռազմավարական մրցակից եւ մարտահրավեր», հետեւում է Պենտագոնի պարզաբանումներից, որոնք վերաբերում են նոր Ազգային պաշտպանության ռազմավարությանը։
Գրեթե 490 հազար մարդ է ժամանել Ռուսաստան Դոնեցկի Ժողովրդական Հանապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հարապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի տարածքից: Ինչպես մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում, մեկ օրում նրանց թիվն աճել է 16,6 հազարով։
Առուշ Առուշանյանն արդարացվեց մի քանի հոդվածներով և մեղավոր ճանաչվեց մի քանի այլ հոդվածներով ու դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Երկու շվեդ գիտնականներ՝ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ավագ գիտական ախատակից Հենրիկ Կառլսենը եւ Լինչյոպինգի համալսարանի պրոֆեսոր Բյոռն Ուլա Լինները, կոչ են անում չբոյկոտելու Ռուսաստանի մասնակցությունը «Ստոկհոլմ + 50» բնապահպանական խորհրդաժողովին, որը պետք է երեք ամիս անց տեղի ունենա ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ հայտարարել է, թե Կիեւին անսահմանափակ ռազմական օգնություն է անհրաժեշտ։
Դոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ, որոնցից 84 հազարից ավելին երեխաներ են, արդեն հատել են Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալուծյանը հաղորդել են արտակարգ ծառայություններում:
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ:
Տայվանում բարձր սեյսմիկ ակտիվություն է նկատվում այնտեղ տեղի ունեցած՝ 6,6 մագնիտուդով եկրաշարժից հետո: Ինչպես մարտի 23-ին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, արդեն գրանցվել է առնվազն 79 մնացորդային ստորգետնյա ցնցում, ներառյալ 5 մագնիտուդից բարձր յոթ ցնցումները։
Արեգնազ Մանուկյանին Ռուբեն Ռուբինյանը զրկեց ձայնի իրավունքից:
Մարտի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 47-ամյա քաղաքացու և դիմել փախուստի:
Ուկրաինայի հայերը չեն հրաժարվում Մարիուպոլի բնակիչներին օգնելու փորձերից։ Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net պարբերականը, այս մասին նշել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:
Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին, «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, աշխատանքը դադարեցրել է փախստականների ճամբարը. այստեղ գտնվող միգրանտները կա՛մ արդեն ինքնաթիռով մեկնել են Իրաք, կա՛մ տարաբնակեցվել Բելառուսում եւ շարունակում են սպասել տարհանման: Այդ մասին հաղորդել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Մարիուպոլում գտնվող Թուրքիայի քաղաքացիների տարհանումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչը (ծնված 1957թ.) վատառողջ է և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռոսգվարդիան ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ուկրաինայի Խարկովի մարզ: Այդ մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Մոտավորապես 400 բեռնատարներ կանգնել մնացել են Վերին Լարսի անցակետի ռուսաստանյան կողմում:
Չինաստանի հարավում աղետի է ենթարկվել Boeing 737 մարդատար օդանավը: Այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը։
Մարտի 18-ին՝ ժամը 10:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքներում անցկացվելու են «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանքներ: Գործարկվելու են համայնքների շչակները:
Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդի դիակ է հայտնաբերվել:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, մեկնաբանելով ՌԴ-ի նոր պատժամիջոցներն ընդդեմ ԱՄՆ նախագահի, հումորով նշել է, որ իրականում դրանց թիրախում հայտնվել է գործող նախագահի հանգուցյալ հայրը:
ԿԺԴՀ-ն, դատելով ըստ ամենայնի, կատարել է բալիստիկ հրթիռի արձակում, սայան այն պայթել է օդում վերթիռից շատ չանցած: Մարտի 16-ին այդ մասին հաղորդել է WTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
Ռուսաստանի տնտեսությունն իսկապես դժվարություններ է վերապրում պատժամիջոցների պատճառով, որոնք Արեւմուտքի կողմից սահմանվել են ի պատասխան ռազմական գործողության՝ Ուկրաինայի ապառազմականացման նպատակով, սակայն Մոսկվան այդ սահմանափակումները դիտարկում է որպես զարգացման համար հնարավորություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: