Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուլիան Դրաքսլերը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին: Այս մասին հայտնել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Վերջինս ասել է, որ Դրաքսլերը մկանային վնասվածք է ստացել, սակայն մասնակցել է թիմի մարզումներին:
Ո՛չ Հայաստանի հավաքականը, ո՛չ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դեռևս չեն կորցրել «J» խմբում երկրորդ տեղի համար իրենց հնարավորությունները և այսօր կբացահայտեն ուժեղագույններին։
Մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց ընտրանին առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան:
Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Սթիվեն Ջերարդը գլխավորեց «Ասթոն Վիլլա»-ն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: Ջերարդը մինչ այս մարզում էր շոտլանդական «Ռենջերս»-ը, իսկ ավելի վաղ գլխավորել է «Լիվերպուլ»-ի երիտասարդական թիմը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի կսպասարկեն իսպանացի մրցավարները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է նախապատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ առաջիկա հանդիպումներին: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, թիմին են միացել ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը:
Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում:
Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով:
ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար․ Ակումբի հայտարարությունը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանի կարծիքով, աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն խանգարեց փորձի պակասը:
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գոհ է աշխարհի առաջնությունում ՀՀ թիմի գրանցած արդյունքներից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն աշխարհի առաջնությունում նվաճած երկու մեդալ գոհացուցիչ է համարում:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության արդեն իսկ եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նպատակ ունի մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը դժգոհություններ չունի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից:
Այսօր կայանալիք վերջին` 11-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտկաներով կխաղա:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիանդամ Արսեն Հարությունյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:
Ցավոք, Արթուրը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ կիսաեզրափակչում գրանցելով 48,28 վրկ արդյունք:
Ուկրաինայում բնակվող բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը նվաճել է IBO միջազգային չեմպիոնի տիտղոսը՝ տիրանալով երկրորդ չեմպիոնական գոտուն, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ «Առաջին կիսամիջին քաշային կարգում WBO Oriental գոտուն տիրապետող Արամ Ֆանիյանը (22-1, 4 նոկաուտ) հաղթեց Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյում։ Նա հաղթեց գերմանացի Թիմո Շվարցկոպֆին (20-5, 12 նոկաուտ) մրցավարների միաձայն որոշմամբ ՝ 95-93, 96-93, 97-92 ։ Ֆանիյանի մրցակիցը նոկդաունում […]
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վագեն Թևանյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Գերմանիային ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչՀանս Ֆլիկը ներկայացրել է Լիխտենշտեյնի և Հայաստանի դեմ խաղերի ընդհանուր հայտացուցակը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամԴավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Grand Swiss մրցաշարում:
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ռոման» ընդունում է անզիջում «Բուդե / Գլիմպտին», որին պարտվել էր խոշոր հաշվով:
Քիչ ավելի ուշ կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարն աշխարհի առաջնությունում:
Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել շուրջ 30 ռոբոտ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիերիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում: