Սթիվեն Ջերարդը գլխավորեց «Ասթոն Վիլլա»-ն
Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան Սթիվեն Ջերարդը գլխավորեց «Ասթոն Վիլլա»-ն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: Ջերարդը մինչ այս մարզում էր շոտլանդական «Ռենջերս»-ը, իսկ ավելի վաղ գլխավորել է «Լիվերպուլ»-ի երիտասարդական թիմը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Ասթոն Վիլլա»-ն այժմ 16-րդն է և ունի 10 միավոր՝ 11 խաղից:



