Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթելով ադրբեջանցուն դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:

Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Չալոյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: 12 տարի անց Հայաստանը նորից մասնակից ունի աշխարհի առաջնության եզրափակիչում:

Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։

Քիչ ավելի ուշ կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930