Բաժիններ՝

Grand Swiss-ի 8-րդ տուրում հայ գրոսմայստերների մեծամասնությունը կիսել է միավորը

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Grand Swiss մրցաշարում: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարի 8-րդ տուրում իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Այժմ Հայաստանի ներկայացուցիչներից 5-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Առաջատարը 6,5 միավորով Ալիռեզա Ֆիրուջան է:

Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներն իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը կավարտվեն նոյեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930