Բաժիններ՝

Մարզչի խոսքով՝ բռնցքամարտի հավաքականի ԱԱ-ում գրանցած արդյունքն առավելագույնն էր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը դժգոհություններ չունի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից:

«Իհարկե, գոհ ենք այն արդյունքներից, որոնք գրանցեցինք աշխարհի առաջնությունում: Բոլորդ եք տեսել, թե տղաներն ինչպես ենք պայքարել: Դավիթ Չալոյանը գերազանցեց ինքն իրեն: Մենք աշխատել ենք շատ, երկար և ճիշտ, և արդյունքը կա: Այս պահի դրությամբ, սա առավելագույնն էր, որ հավաքականը կարող էր անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց մարզիչը:

Աղամալյանի խոսքով` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը մրցաշարի բացահայտումներից մեկն էր և մեծ ապագա ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930