
Գերմանիայի ընտրանու մարզիչը ներկայացրել է Հայաստանի դեմ խաղի ընդհանուր հայտացուցակը

Գերմանիային ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչՀանս Ֆլիկը ներկայացրել է Լիխտենշտեյնի և Հայաստանի դեմ խաղերի ընդհանուր հայտացուցակը:
Բունդեսթիմի ընդհանուր հայտացուցակն ունի հետևյալ տեսքը`
Դարպասապահներ․ Լենո, Նոյեր, Տեր Շտեգեն, Տրապ:
Պաշտպաններ․ Գինտեր, Գյունտեր, Հոֆման, Կերեր, Ռաում, Ռյուդիգեր, Շլոտերբեկ, Զյուլե:
Կիսապաշտպաններ / հարձակվողներ․ Ադեյեմի, Բրանդտ, Դրաքսլեր, Գնաբրի, Գորեցկա, Գյունդոգան, Հավերց, Կիմիխ, Մյուլեր, Մուսիալա, Նոյհաուս, Նմեչա, Ռոյս, Սանե, Վիրց:
Հայաստանի և Գերմանիայի ազգային թիմերի հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: