Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականների մեկնարկային կազմերն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում։
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի և իսպանացի տաղանդ Լամին Յամալի սպասվող պատմական հակամարտության վերաբերյալ իր սպասումներով։
«Բարսելոնայի» նախկին պաշտպան, Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի չեմպիոն Ժերար Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով, որտեղ միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Իսպանիայի ազգային ընտրանիները։ Պիկեն հատուկ անդրադարձել է իր նախկին թիմակից և արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսիին՝ ընդգծելով նրա բացառիկ խաղային ինտելեկտը։
ՖԻՖԱ-ն կհայտարարի ԱԱ-2026-ից ստացված 15 մլրդ դոլար ռեկորդային հասույթի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսվող 11 մլրդ դոլար եկամուտը, գրում է The Guardian-ը։
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է իր տպավորություններով՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ։
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում գրառումով դիմել է երկրպագուներին Իսպանիայի դեմ ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ։
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է պրոֆեսիոնալ սպորտային ըմբշամարտի RAF լիգայում կրած իր առաջին պարտությունը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 19-ին տեղի կունենա եզրափակիչը։ Նյու Ջերսիում (ԱՄՆ) տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Գոլառատ և աներևակայելի դրամատիկ խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 6։4 հաշվով՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները։
Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նոր էջ գրեց ֆուտբոլի պատմության մեջ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիայի դեմ կայացած գոլառատ և դրամատիկ հանդիպմանը (4:6): Չնայած իր թիմի պարտությանը՝ ֆրանսիացի աստղը միանգամից մի քանի տպավորիչ ռեկորդ սահմանեց։
Արգենտինայի հավաքականի խաղացողները Անգլիայի նկատմամբ կիսաեզրափակիչ հաղթանակից (2:1) հետո պարզեցին պաստառ, որի վրա գրված էր «Las Malvinas son Argentinas» («Մալվինյան կղզիները [Ֆոլքլենդները] Արգենտինայինն են»)։ Այս քաղաքական ուղերձը անմիջապես միջազգային լայն արձագանք առաջացրեց։
Լոնդոնի «Արսենալը» շարունակում է բանակցություններ վարել «Ասթոն Վիլայի» հետ՝ կիսապաշտպան Մորգան Ռոջերսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Sky Sports պարբերականի լրագրող Սաշա Տավոլիերին, տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հիշեցնենք, որ Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության եզրափակիչի հանդիպումը կմեկնարկի հուլիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ
Հիշեցնենք, որ Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականները աշխարհի գավաթը կվիճարկեն հուլիսի 19-ին, Երևանի ժամանոկով 23:00-ին։
Հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանին:
Իսպանիա-Արգենտինա հանդիպումը նախատեսված է հուլիսի 19-ին Նյու Ջերսիի (ԱՄՆ) մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մարզաշապիկը, որով նա հանդես է եկել 1958 թվականի աշխարհի առաջնության հաղթական եզրափակիչում, Sotheby’s աուկցիոնում վաճառվել է 4,88 միլիոն դոլարով. հայտնում է աուկցիոնի տան կայքը։
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է պայմանագրի և անձնակազմի հետ կապված բոլոր հարցերը և կգլխավորի երկրի ֆուտբոլի հավաքականը։ Այս մասին հայտում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կսպասարկեն Սլովենիան ներկայացնող մրցավարներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։
Լևոն Արոնյանը «Biel Chess Festival 2026»-ի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․ գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կարող է հետաձգվել Կանադայում անտառային լայնածավալ հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է «Ole» թերթը։
The Athletic-ը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցող լավագույն ֆուտբոլիստների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի կմասնակցի Իսպանիայի և գործող աշխարհի չեմպիոն Արգենտինայի միջև կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։
Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բարձրացել է երկրորդ տեղ, իսկ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը եզրափակում է լավագույն եռյակը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը նախագծած իտալացի քանդակագործ Սիլվիո Գացանիգան ցանկացել էր մեկ պտտաձև կոմպոզիցիայի մեջ արտահայտել սպորտի երեք գլխավոր հույզերը՝ մարզիկի պայքարը, երկրպագուի ցնծությունը և հաղթանակի պահը։
Որոշ լուսանկարներ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, մյուսները` տարիներ անց վերածվում քաղցր հիշողությունների, իսկ որոշները, թեև ոչ շատերը, կարծես, ստեղծված են ապագան կանխագուշակելու համար․ 2007 թվականին «Կամպ Նոուի» հանդերձարանում հինգ ամսական երեխային լողացնելիս Լեո Մեսսիի լուսանկարը հենց այդ հազվագյուտ օրինակներից է․ գրում է Euronews-ը։
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությունը (1-2)։