Եթե որոշել ես պահել Մեծ Պահքը, ապա որոշել ես հոգու խոնարհումով, ապաշխարությամբ և ողորմության հույսով սկսել մի ճանապարհ, որը հենց քո առաջ է բացելու Երկնքի արքայության դռները:
Ամեն օր ընթերցել Ավետարան, Նարեկ: Անպայման մասնակցել Ս. Պատարագներին: Եթե ժամանակը բավարարում է ամենօրյա ժամերգությունների մասնակցել։
Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան՝ նշանակում է բարի կենդանություն: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը:
Ձեռքը կարող է և հարվածել, և բուժել: Լեզուն կարող է և անիծել, և օրհնել: Սիրտը կարող է և ատել, և սիրել:
Գերաշնորհ Սրբազան Հայր, Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը:
Խեցեգործական ստուդիայում, որտեղ արդեն կես տարի է, ինչ սովորում եմ կավով աշխատել, նստած եմ դուրգի առաջ։ Ձեռքերիս մեջ փափուկ, դուրգի պտույտից տաքացած կավն է։
«Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել»L
Ս. Պողոս առաքյալի թղթում ասվում է, թե ի՞նչ է սերը: Ինչպե՞ս հասկանալ:
«Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար (Բ Տիմ. 3: 16-17):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի hրավերով փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Լուսաբաց է․ երկինքը, երկիրը, օդը մաքուր ու խաղաղ են, օրհնված, սիրով լվացված ու նորից նվիրված քեզ, որ արթնանաս, ապրես, շնչես, արարես, ժպտաս ու շնորհակալ լինես։
ա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա… և չի դադարի պտուղ տալուց։
Շուրջ մեկ տարուց ավելի աշխատավայր տանող ճանապարհն անցնում եմ նույն երթուղայինով: Ժամանակի հետ անծանոթ դեմքերը ծանոթ են դառնում, անգամ՝ հարազատ, ովքեր հաճախ ժպտում են՝ փոխանցելով դրական հույզեր ու զգացողություններ: Երբեմն էլ պատահում են մարդիկ, ովքեր չեն նկատում քո գոյությունը:
«Արդարների արմատները չպիտի կտրվեն» (Առակ. 12: 3), որովհետև պատվաստված ենք Քրիստոսին՝ Արդարին և Անարատին, քանզի Նա է Կյանքի Արմատը և Ծառը, իսկ արդարները Նրա ճյուղերն են:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահա դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի:
Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:
Նա պետք է խաղաղության մեջ լինի Աստծու, սեփական խղճի և շրջապատող մարդկանց հետ:
Սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (Կորնթացիս 13.4-8):
Սիրո տոն է տարին 365 օր: Ու թերևս այս սերն ունենալով է, որ հայոց տոնացույցում ունենք սիրո տոն՝ սիրո բարեխոս Ս. Սարգիս: Ս. Սարգսի տոնը նշվում է ոչ միայն աղոթքներով, այլ հատուկ ու միայն հային բնորոշ ավանդույթներով:
«Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում» (Առակ. 11: 7), որովհետև Քրիստոսին հուսացողներն ամոթով չեն մնա՝ ըստ Նրա խոսքի. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16: 33):
Qahana.am
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը կարգադրել է Աբու Դաբիում կառուցել «աբրահամական ընտանիքի տուն»:
Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր:
«Աստված օգնական, Վեհափառ Տեր», «Աստված օգնական, Սրբազան Հայր», «Աստված օգնական, Հայր Սուրբ», «Օրհնեցեք, Տեր Հայր»: Սրանք այն արտահայտություններն են, որոնցով մենք ողջույնի և ցտեսության փոխարեն ասում ենք հոգևորականներին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում:
Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:
Մի շատ հայտնի գործչի հարցրեցին, թե ի՞նչն է, նրա կարծիքով, ամենասարսափելին մարդկանց համար երկրի վրա:
Կար-չկար մի թագավոր, ով ձգտում էր իմաստության: Մի օր նա լսեց, որ մի ճգնավոր կա, ով գիտե բոլոր հարցերի պատասխանները:
Որտեղի՞ց է արդյոք մեր մեջ այն գիտակցությունը, որ մեզնից վեր կա գերագույն մի Էակ, որին մենք կարող ենք դիմել նեղության պահին, խոսել Նրա հետ աղոթքի լեզվով և կամ մեր դժգոհությունը հայտնել մեր կյանքի անհաջողությունների համար, թեև վերջինիս դեպքում այդ անելու իրավունքը մենք չունենք: