
Ապարանի և Գյումրիի տարածաշրջանում, Սելիմի լեռնանցքում մեքենաների երթևեկությունը դադարեցված է

Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, հունվարի 7-ին` ժամը 11.00-իդրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ և Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում երթևեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների և փոխադրամիջոցների համար:
Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրասնպորտի և կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի: