
Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 13.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է:
Դժվարանցանելի են Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա ճանապարհահատվածները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ: