Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում գտնվող սարում։
Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Հայաստանի դեմ Բաքվի սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ հայոց բանակի զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ծնողն ուղերձով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին:
Միջոցառումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Վրաստանում այս տարի սպանվել է 13 կին, իսկ 2014 թվականից ի վեր` Վրաստանում սպանվել է 186 կին. 2014-ից 2022 թվականներին ընտանեկան հանցագործությունների համար քրեական հետապնդման ցուցանիշներն աճել են, իսկ ընտանեկան հանցագործությունների համար մեղադրվողների ազատազրկման պատիժները 14 տոկոսից հասել են 88 տոկոսի։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 09։50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ–Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21014» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 16-18-ը 7 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14: 27)։ Քրիստոս համբարձվելուց առաջ մեզ փոխանցեց այս խոսքերը որպես պատգամ՝ ցույց տալով, որ Իր խաղաղությունը սոսկ երկրային չէ․ կապ չունի աշխարհի բարքերի ու աշխարհում տիրող ժամանակավոր իրավիճակների հետ։ Այսինքն՝ իրական՝ հոգևոր խաղաղությունն ունի մի աղբյուր, և այդ աղբյուրը Քրիստոս է։
Սեպտեմբերի 14-18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Կոտայքի բաժին է ներկայացել 39-ամյա Վարդան Դ.-ն, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ, 118-րդ և 185-րդ հոդվածների մեղադրանքով:
Սարի թաղի 10-րդ շարք փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա Վարդան Ս.-ն։
Նկատե՞լ եք արդյոք մի զարմանալի իրողություն։ Մեր ժամանակներում այլևս կարծես չկան փայլող մեծություններ ու հանճարեղ մարդիկ։ Որևէ բանաստեղծի կամ գրողի, որևէ երաժշտի կամ էլ մի մեծ մարդու վկայակոչելիս մենք միշտ նայում ենք դեպի անցյալը։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվել էր նրա հայրը։ Օրեր առաջ Վարդենիսի դիրքերը պաշտպանելիս զոհվեց նաև Բորիսը…
Նոյեմբերի 9-ի ցերեկը եղել է մեր ամենաուժեղ մերձամարտը՝ մոտ 300 մետր տարածության վրա ավտոմատի կռիվ, որտեղ թշնամին ոչնչացվեց մեր կողմից: Մեր վաշտը շատ լավ դիրքում էր, մենք զոհ չտվեցինք, տղաներից մեկը միայն ոտքից էր վիրավորվել:
Սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը:
Որմնադիրների փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ն.-ին
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան վազանցի ժամանակ բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսանը» կողաշրջվել է. «Օպելի» 40-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ծատուրյան Արմանը զոհվեց սեպտեմբերի 14-ին, Սյունիքի պաշտպանական մարտերի ժամանակ
Երբ մարտերը սկսել են, ինքը դիրքերում ծառայության է եղել, զանգահարել էր մորը, ասել, որ շատ է սիրում նրան, որ չանհանգստանա՝ ամեն ինչ լավ է: Հաջորդ օրը ևս կարողացել է կապ հաստատել, անտանելի կրակոցներ են եղել, միայն հասցրել է ասել՝ «մամ ջան, մի մտածիր, մի լացիր»: Մայրն ասել է՝ իմ երեխան չի փրկվի էս կրակոցներից: Վերջին անգամ երբ խոսել է, միայն ասել է, որ լավ է, ու հրադադար է. այդ օրվանից էլ ոչ մի զանգ չի եղել Տիգրանից»,- հուզմունքը մի կերպ խեղդելով՝ ասաց զարմուհին:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.40-ին, Երևանի Քոչինյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 53-ամյա տղամարդո
Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։
Պարզվեց՝ ՇՊՀ-ն հայաստանյան այն եզակի բուհն է, որը հավատարմագրվել է 2 տարով… Սա խայտառակություն է և ևս մեկ ապացույց, որ ՇՊՀ-ն արդեն 4 տարուց ավելի ղեկավարող ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր տեղում չէ, կոմպետենտ չէ և չի հասկանում բարձրագույն կրթությունից…
«Չգիտենք, թե ինչ են խոսել, բայց այդ զանգից հետո դասընկերը փակվել է սենյակում, ոչ մեկի հետ չի խոսել, երևի երեխեն մի բան զգացել էր ու կիսվել էր ընկերոջ հետ․․․ Կարենիս հայրն է ճանաչել՝ ունքի սպիից և վզի խալից․․․»։