Բաժիններ՝

Նախօրեին Դավթաշենում շենքի բնակարանի պատուհանից բղավող, օգնություն կանչող տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը նախօրեին սպառնացել էրր ինքնասպանություն գործել և հրաժարվել էր բացել բնակարանի դուռը: Նրա ինքնասապանության փորձը կանխվել է: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս