Բաժիններ՝

Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով

Դավթաշենի կամրջի միջին նորոգման հոկտեմբերի 20-ի ժամը 23:00-ից իրականացվելիք աշխատանքներով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում, երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Ըստ աղբյուրի՝ շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չի նախատեսվում:

Երևանի քաղաքապետարանը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս