Բաժիններ՝

Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել են խորդանոցը և ներսում պահեստավորած շինարարական փայտանյութ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Խնձորուտի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում գտնվող փայտե ինքնաշեն խորդանոցում (մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։14-ին, մարվել՝ 05։29-ին։ Այրվել են խորդանոցը և ներսում պահեստավորած շինարարական փայտանյութը (մոտ 10 խմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031