Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի ինֆարկտ է ստացել, այս մասին NEWS.am-ին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Թվում է թե այդ գրառումներով ներկայացվում է պետության տնտեսական ինչ-որ ձեռքբերումներ, սակայն դրանք ներկայացվում է որպես այլ կարծիք ունեցող անձանց, փորձագետների կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մինչ այդ արված տնտեսական վատատեսական կանխատեսումներին ի պատասխան արված քայլ, այլ ոչ թե ի պաշտոնե արված պարտականություն կամ գործառույթ։ Եվ դրանք արվում են անձնական վիրավորանք՝ «ծակ պրոֆեսոր տնտեսագետներ, լրագրողներ, ինքնահռչակներ, ոռնացող ..» պարունակող բառերով (կից պատճեները)։
Անցած տարվա վերջին սոցցանցերում 222lava անունով գրանցված ինֆլյուենսեր-բլոգեր Էրիկ Շահբազյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ն իրեն տուգանել է 109 մլն դրամով։ Նա նախ սպառնաց լքել երկիրը, ապա ծաղրեց ՊԵԿ աշխատակիցներին, իսկ վերջերս էլ մտահոգություն հայտնեց, որ իրեն հնարավոր է կալանավորեն։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմաց 10 անձ վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով
Մարտի 1-ից 3 անգամ թանկացել է Ֆրանսիայից Թուրքիա մեկնող աշխատուժի համար նախատեսված ինքնաթիռների տոմսերի հարկային վճարը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։
#ՀԻՄԱ. Բողոքի ակցիա՝ տնտեսվարողները Կառավարությունից պահանջում են դադարեցնել թալանը. #ՈւՂԻՂ
2024 թվականին Հայաստանը USAID–ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից նախատեսված 250 մլն դոլարի փոխարեն ստացել էր 110 մլն դոլար, որը նախատեսված էր ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
«Սոնա Մնացականյանի հորեղբոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, դատարանից շտապ օգնությամբ տարան»։
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 4 ընկերություն ՀՀ 2024 թ․-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում են։ Ընկերությունների վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության կարևորության մասին՝ Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման ծրագրի շրջանակում։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար։
«Kia»-ն է վթարի ենթարկվել, որից հետո «BMW»-ն բախվել է «Kia»-ին:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Հայաստանի տարածքում մարտի 3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վերարկուն (ֆարաջա, սքեմ) վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը բաց, թևերը լայն, քղանցքները ընդարձակ, առաջամասը իրար վրա գալով, օձիքի մոտ կոճկվում է: Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր հոգևորականները՝ սարկավագից մինչև կաթողիկոս: Այն պարտադիր օգտագործվող զգեստ է բոլոր արարողությունների, բացի Սբ. Պատարագից: Վերարկուն բոլոր եկեղեցականների համար էլ սև գույնի է:
Մարտի 2-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
23-ամյա երիտասարդի մոտ ևս հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Իշխանության գալու հենց առաջին օրվանից Մելիքբեկյանը խոսում է Ազգային մարզադաշտի կառուցման մտադրության մասին
ՀՀ-ում գործող դեսպանատներից մեկի փոխհյուպատոսը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զահազանգել և հայտնել, որ փետրվարի 26-ի առավոտյան ժամը 07:20-ի սահմանում իր անչափահաս երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն։
Բայց սրանց իշխանությունը վախենում է ցանկացած բողոքից, հրաժարականի պահանջից (իսկ տղաները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը)։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրում է։