Բյուրականցի 63-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան վթարի պահին կանգնած է եղել լուսաֆորի կարմիր լույսի ներքո։
Խափանման միջոցը՝ կալանք:
Մասիսի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության տնօրինությունը կամ իրավասու անձինք ընկերության հողատարածքում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով սեպտեմբերից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու եղանակով, օրական ապօրինի արդյունահանել և վաճառել են շուրջ 10-15 բեռնատար ավազ՝ ընդհանուր 5400 խմ։
Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու:
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 09:25-ին լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վարդենյաց լեռնանցքում և Ապարան քաղաքում տեղում է ձյուն։
Միացյալ Նահանգներում 41 տարեկանում մահացել է պարուսույց, բեմադրող Գրիգորի Սեդրակյան Ալոնցը: Գրիգորի Սեդրակյանը ծնվել է Երևանում: Նա միջազգային տարբեր պարային առաջնություններում ներկայացրել է Հայաստանը հաղթանակով:
«Տնօրենի կողմից ձեռնարկված գործողությունները ստեղծված իրավիճակում օրինաչափ են եղել, հետևաբար՝ կարգապահական բնույթի քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն չեն ենթադրում»,–հայտնում են քաղաքապետարանից` միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համագործակցությամբ իրականացնում են թեմատիկ զրույցներ սոցիալական ցանցերի, թմրանյութերի, ծխախոտի և ալկոհոլի վտանգների վերաբերյալ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբերի 29-ին հերթական դրամաշնորհն է հատկացրել: Ըստ armeps պետգնումների կայքում հրապարակված պայմանագրի՝ այս անգամ 6 միլիոն դրամ պետական աջակցությամբ ԿԳՄՍՆ-ն «Արտկոնցեպտ միջազգային ասոցիացիա» մշակութային ՀԿ-ին հանձնարարել է իրականացնել «Քո սերնդակիցը» կրթամշակութային հեռուստանախագիծը:
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-13-ին, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Գիշերը համացանցում՝ թվիթեր, տելեգրամ և ֆեյսբուք հարթակներում, լայն քննարկման առարկա էին դարձել ՀՀ քաղաքացիների հանդեպ անհարգալից վիրավորանք ու ծաղր պարունակող մի քանի տեսանյութեր, որտեղ երկու ռուսախոս այլազգիներ հայհոյանքով ծաղրում էին դեղատան աշխատակցին, ծաղկավաճառներին և մի տարեց կնոջ:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է շարժումը: Եկեղեցու բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի այգու» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար:
օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի խմբերից մեկում դաստիարակի հետ կապված, մեղմ ասած, տհաճ միջադեպը, մասնավորաբար նրա խայտառակ պահվածքը երեխաների նկատմամբ:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07:24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳ նախարարությունը Գավառում կայանալիք միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Դեկտեմբերի 5-ին, կեսգիշերից 40 րոպե անց, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից: 1-02 զանգած 33-ամյա երիտասարդը հայտնել էր, որ իր վարած «Նիսան» տաքսու մեջ անծանոթ ուղևորը իրեն դանակահարել է, հափշտակել հեռախոս ու փող, ինքն էլ գտնվում է Մեծամորի հիվանդանոցի մոտակայքում։
Կատարվում է քննություն:
Ձկան պատկերը նորադարձների հավատքի լռելյայն դավանությունն էր, նրանց խորհրդանիշը, որով տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Այն պատկերում էին իրենց նամակների վրա, ժայռափոր` վիմափոր տաճարների, կատակոմբների (ստորերկրյա անցքեր`անձավներ), հագուստների և անգամ սպասքի վրա: Ինչպես որ հիմա մենք մեր պարանոցին խաչ ենք կրում, այն ժամանակ էլ նրանք` ապակե, սադափե կամ քարե ձկներ:
93-ամյա կնոջ դուստրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14.00-ին իր տան ննջարանի անկողնում հայտնաբերել է մոր դիակը:
37-ամյա տղամարդը հայտնել է, որ փողն ու բանկային քարտերը հանել և դրամապանակը նետել է Կորյունի փողոցում:
Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված պահեստազորային սպա, մայոր Սլավիկ Իսրայելյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունները բավարար քայլեր չեն իրականացնում՝ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:
19-ամյա աղջիկը Ավանեսովի փողոցում հայտնաբերվել, կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դեպի Լարս տանող ճանապարհը բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն որոշ ժամանակ անց այն փակվեց բեռնատարների համար։