Բաժիններ՝

Քարաթափում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհին․ փրկարարներն իրականացրել են մաքրման աշխատանքներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի բաց է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930