Ըստ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի՝ եթե մթերող կազմակերպությունները տեր կանգնեին իրենց կողմից ներկայացված թվերին, գյուղմթերքի իրացման խնդիրներ չէին ծագի։
Օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 22-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օրերս ինտերնետային կայքերից մեկում դիտելով հիշյալ 4 երիտասարդներին ձերբակալելու մասին տեսանյութը՝ ճանաչել է Կարեն Գ.-ին, որը ս/թ փետրվարի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի պետհամալսարանի լսարանից իրեն կանչել է դուրս և ատրճանակի, այնուհետև դանակի սպառնալիքով հափշտակելով իր պարանոցի ոսկյա շղթան, ձեռքի ոսկյա ապարանջանն ու ոսկյա մատանին՝ դիմել է փախուստի: Նախաքննությունը շարունակվում է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Սարդարյանի դին և ուղևորներ` 1993 թ. ծնված Արարատ Հարությունյանն ու Կարեն Գևորգյանը տեղափոխվել են Սևան քաղաքի կենտրոնական հիվանդանոց: Ժամը 01.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գեվորգյանի դին: Բժիշկները Ա. Հարությունյանի և Կ. Գեվորգյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գյուղացիների մեծ մասն այսօր հաշվում է ոչ թե բերքահավաքից սպասվելիք եկամուտները, այլ դրամական կորուստները:
Սեւանա լճի ջրի մակարդակը ներկայումս ծովի մակարդակից 1936 մ է բարձր, եւ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է առաջիկայում ջրի մակարդակը բարձրացնել` հասցնելով 1939.5 մ-ի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան. «Վերադարձողների թիվը ավելի շատ կլինի, քան մեկնողների թիվը, սակայն կոնկրետ քանակություն ես կհաղորդեմ միայն ճշտելուց հետո»:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին և տեղափոխել Կապանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Գնդակոծությունների մասին տեղեկությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում նախ հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը .«Այո, երեկ երեկոյան ժամը 22:50-ից մոտ մինչև 23:50-ը եղել է գնդակոծություն, որի հետևանքով տանիքներն են ծակծկել: Արտառոց դեպքեր, հրդեհներ չեն եղել»: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նույնպես հաստատեց կրակոցների փաստը. «Այո, ճիշտ են այդ լուրերը: Հրազենով բնակավայրի վրա են կրակել: Մարդկային կորուստ չունենք: Գազի խողովակաշարն էր ծակվել, հրդեհ էր առաջացել, բայց փակեցինք խողովակաշարի անցքը և հրդեհը հանգավ`չհասցնելով տարածվել: Գնդակոծություններ պարբերաբար լինում են: Չնայած մարդկային կորուստներ չունենք, բայց ես չեմ կարող ասել, թե այդ կրակոցների ձայնից քնից արթնացած երեխան ինչքան է վախեցել և վախից ինչ հիվանդություն է ձեռք բերել»:
Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Աշնանացան ցորենի ցանքը Շիրակի մարզում արդեն սկսվել է: Գյուղացիները ցանում են 2013թ ցորենի բերքի սերմացուն:
Այսօր առավոտյան ժամը 04:40-ին մահացել է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը՝ Դիանա Սիրունյանը։
«Գիտնականները փորձում են ստեղծել հերոին, որը թմրադեղային կախվածություն չի առաջացնի»,- գրում է իսպանական «El Pais»-ը:
Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Սարգսյան Սմբատը լոլիկի օրգանիկ մշակությամբ է զբաղվում:
Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը 168.am-ին փոխանցեց, որ Դիանա Սիրունյանին արդեն կատարել են տրախեստոմիա (շնչափողահատում):
80-ամյա Ռիմա Հովհաննիսյանն ապրել է ուզում: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն չի կարողանում օգտվել պետպատվերի շրջանակներում բուժվելու հնարավորությունից, այսինքն` իր իսկ իրավունքից: Չի խնդրում, այլ պահանջում է հարգել իր իրավունքն ու այդ իրավունքի համար պատրաստ է բոլոր պետական պաշտոնյաների «կոկորդից բռնել”:
Կապանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Օգոստոսի 19-ի կեսգիշերին Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում` թիվ 74 դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վրաերթից տուժած Սյուզաննա Պետրոսյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Արդեն քանի օր է` 168.am-ը ահազանգեր է ստանում մայրաքաղաքի բնակիչների կողմից, ովքեր ներգրավված են սոցիալապես անապահով խմբերում, ունեն պետական պատվերի իրավունք, սակայն բուժհաստատություններում նրանց պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում:
«Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են»:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե որքանով է հավանական, որ երկրի նախագահին ուղղված խնդրագրից հետո Մարգար Օհանյանին ներում կշնորհվի, փաստաբանն ասել է, թե Օհանյանը դրական բնութագիր ունեցող անձնավորություն է։
Մխիթարյանը փորձել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «ՄԻԳ-27» ռազմական ինքնաթիռի պահեստամասեր` «Վերին Լարսի» անցակետով:
Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ Սուրեն Սիրունյանի դստերը` Դիանա Սիրունյանին չեն վիրահատել, ինչպես հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ:
Վաղը՝ օգոստոսի 22-ին, ժամը 15:00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունենալու քննարկում, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ: Այս մասին հայտնում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խումբը:
Հայ կանանց շրջանում առաջին ամուսնության և առաջին սեռական հարաբերության տարիքները գրեթե համընկնում են:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168-am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Քիչ առաջ 168.am-ի հետ հեռախոսազրույցում Սուրեն Սիրունյանի ընկերը` Սամվել Աբովյանը, հաստատեց այն տեղեկությունը, որ Դիանա Սիրունյանին անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:
168.am-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղազննման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հայաստանյան փորձագետները արդյունավետ մեթոդներ են փնտրում՝ ցեցի դեմ պայքարելու համար։