
31-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է

Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Էդգար Բլբուլյանն ու Արսեն Մարտիրոսյանը երեկ` նոյեմբերի 11-ի գիշերը կանխել են 31-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացնում է ոստիկանությունից:
Ավելի ուշ պարզվել է, որ Հաղթանակի կամրջից նետվելու ցանկություն ունեցող երիտասարդը Նորք Մարաշի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Եղիազարյանն է, ով ամուսնալուծված է: Նրան ոստիկանները հետ են պահել ինքնասպանության փորձից, երբ արդեն անցած է եղել կամրջի երկաթե ճաղավանդակները:
Մանրամասները` այստեղ