Բաժիններ՝

Մերցը Նեթանյահուի հետ զրույցում Լիբանանի հետ հաշտության ուղիղ բանակցությունների կոչ է արել

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել հաշտության ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի կառավարության հետ: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության կողմից ապրիլի 13-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Մերցը կողմ է արտահայտվել մարտական գործողությունների դադարեցմանը Լիբանանի հարավում և հայտարարել, որ արմատական ​​շիա «Հեզբոլլահ» շարժումը պետք է վայր դնի զենքը։

Մերցը վերահաստատել է, որ Բեռլինն աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական ​​ճանապարհով համաձայնության հասնելու ջանքերին։ ​​

Բացի այդ, Ֆրիդրիխ Մերցը մտահոգություն է հայտնել պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։

«Հորդանան գետի Արևմտյան ափի փաստացի մասնակի անեքսիա չպետք է լինի», – ասել է նա։

Ապրիլի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել էր ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ «Հեզբոլլահ»-ի զինաթափման և երկրների միջև խաղաղ հարաբերություններ հաստատելու շուրջ: Նեթանյահուի խոսքով՝ Լիբանանի իշխանություններից բազմիցս խնդրանքներ են եղել բանակցություններ սկսելու մասին: Վարչապետը նշել է, որ «հնարավորինս շուտ» երկխոսություն սկսելու հանձնարարություն է տվել։

Միևնույն ժամանակ, Իսրայելը շարունակում է ցամաքային գործողությունը Լիբանանին հարավում՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի և Իրանի հայտարարած երկշաբաթյա հրադադարը չի վերաբերում Լիբանանին:

Ապրիլի 10-ին ԱՄՆ-ում Լիբանանի և Իսրայելի դեսպանները հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են ապրիլի 14-ին Պետքարտուղարությունում առաջին հանդիպումն անցկացնել, որի ընթացքում նախատեսվում է համաձայնեցնել հիմնական բանակցությունները սկսելու ամսաթիվը: Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին կմասնակցի նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930