Ես պետք է պաշտպպանվեմ, անպայման պետք է պաշտպանվեմ: Չպաշտպանվելը բարոյական չէ: Նա պաշտպանվել է: Տեսել է, որ իր մայրը, իրենց տան աշխատակիցը և Ավետիք Բուդաղյանը փորձում են խլել Ավետքի Բուդաղյանի ձեռքից որսորդական հրացանը:
Տղայի մոտ ախտորոշվել է «ՍԿՈԼԻՈԶ» հիվանդությունը, որն իրենից ենթադրում է ողնաշարի թեքվածություն որոշակի անկյան տակ:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Մուլտի գրուպ» ընկերության դիմաց:
Երեւանում Պռոշյանի գինու -կոնյակի գործարանի դիմաց խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարտ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 12-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:
ԹԻՀԿ-ն գտնում է, որ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին, ինչի հետևանքով բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի և նրա կողմից ներկայացվող կառույցի մասին:
Կայքում տեղադրված հառախոսահամարներից ու հասցեից պարզ դարձավ, որ գրասենյակը գտնվում է Ամերիկայի Վիրջինիա նահանգում: Արմյուզը փորձեց կապ հաստատել ու հասկանալ, թե ով ու երբ է տվել որսի թույլտվությունը և ում հետ են նրանք Հայաստանում գործակցում:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և տուգանքի 100 հազար դրամի չափով:
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման են ենթարկվել 10 քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին մասնակցել Երևանի ավագանու հերթական նիստին:
Սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
իգրան Առաքելյանը վրդովված և վիրավորված էր. «Սպանության համար հետապնդում են դադարեցնում: Մեր խցում մեկը հոնի կոմպոտ է ընդամենը գողացել, արդեն տարուց ավելի է՝ նստած է: Մի քիչ արդար չի՝ մարդասպանը դրսում է, հոնի կոմպոտ գողացողը…նայում ես՝ զարմանում ես…»:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձեւի ոգուն եւ տառին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաեւ`վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 20/3 շենքի արտաքին պատից մի քանի քար թուլացել և թափվել են. նկատվում են ճաքեր:
Բանախոսը մտավախություն հայտնեց, որ վաղը էլի հուշարձան կկորցնենք:
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը հայտնի «Երվերելակ» պետական ընկերության սեփականաշնորհումն է։ Այն կհանվի դասական աճուրդի` 176 մլն դրամ մեկնարկային գնով։
«Հարություն Սարգսյանի մարմնական վնասվածքները ֆիքսված են ի սկզբանե, երբ որ քրեական գործի նյութերը հրապարակել ենք, հրապարակել ենք նաեւ դա, որովհետև երբ որ իրեն տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր, չեն ֆիքսել մարմնական վնասվածքները: Հարություն Սարգսյանին ծեծել են մի քանի էտապներով, ծեծել են թե՛ Գյումրիի ոստիկանական բաժիններում, եւ թե´ Երևանում»:
«ՎԱԶ-21063»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցի թիվ 5 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-52», «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց հանրապետական հուշարձան Ծածկած շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը:
Իրականացավ։ Վերջապես Հայատանում կգործի Արդարադատության ակադեմիան, որտեղ կկոփվեն մեր ապագա դատավորներն ու դատախազները։ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նորաստեղծ ակադեմիային շենք և գույք հատկացնելու մասին համապատասխան որոշման նախագիծը։
Օգոսոտոսի 6-ին Արմանի հայրը՝ Արսեն Առաքելյանն իր եղբոր տանը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը՝ Լուսինե Դավթյանին, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«ԱԺ ՀՀ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի աշխատասենյակը երեկ աղետի գոտի էր հիշեցնում։ Պատգամավորի սենյակի առաստաղը բառի բուն իմաստով փուլ էր եկել, պատճառը կրկին ջրի խողովակների վնասվելն էր, որը ոչ միայն նրա սենյակը, այլև ԱԺ այդ մասնաշենքը խոնավության տհաճ հոտով էր լցրել»։
Ս.թ. սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ-ում է գտնվում ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը: