Բաժիններ՝

Էդիկը օգնության կարիք ունի

meghrinews-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 17 -ամյա Էդիկ Հարութի Բարխուդարյանն ունի բոլորիս աջակցության կարիքը:  Տղայի մոտ ախտորոշվել է «ՍԿՈԼԻՈԶ» հիվանդությունը, որն իրենից ենթադրում է ողնաշարի թեքվածություն որոշակի անկյան տակ:

Նրա տարիքում մարմնամարզություններն այլևս ընունակ չեն շտկել 43 աստիճանով թեքված ողնաշարը, անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն, որը պետք է կատարվի արտասահմանում: Վիրահատության համար պահանջվում է 12 000 ԱՄՆ դոլլար, իսկ Էդիկի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով կարգավիճակում: Տղայի առողջական վիճակն օրօրի բարդանում է, նա ստիպված է անընդհատ իր վրա կրել սեղմիրան /կորսետ/:

Նույնիսկ փոքր չափի ներդրումները կարող են օգտակար լինել Էդիկին` ապագայում հաշմանդամության սայլակին չգամվելու համար: Շտապենք օգնության ձեռք մեկնել մեր համաքաղաքացուն, քանի որ ժամանակն աշխատում է ի վնաս նրա:

Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» -ի ցանկացած մասնաճյուղում հետևյալ հաշվեհամարին`
11500520275500 

Երանյան Մերի Ակիմի
Վերջինս հանդիսանում է տղայի մայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս