
Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Մուլտի գրուպ» ընկերության դիմաց:
Ժամը 14:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 VM 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աշտարակից Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ВАЗ 2106 մակնիշի 23 ԼՏ 548 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Mercedes-ը բախվել է մեկ այլ ВАЗ 2106 մակնիշի 34 ՏՍ 307 համարանիշի ավտոմեքենայի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Կարդացեք այստեղ՝