
Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը Տիգրան Առաքելյանի կողքի խցում է եղել. «Շաբաթօրյակ արեցին, մաքրեցին՝ դրան տարան, ասեցին գնա, Սուրիկին կբարևես»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ, կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանը պատմել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր կողքի խցում փակված է եղել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը:
Տիգրան Առաքելյանի խոսքով՝ «Շաբաթօրյակ արեցին, մաքրեցին՝ դրան տարան: Ասեցին գնա, Սուրիկին կբարևես»: Տիգրան Առաքելյանը վրդովված և վիրավորված էր. «Սպանության համար հետապնդում են դադարեցնում: Մեր խցում մեկը հոնի կոմպոտ է ընդամենը գողացել, արդեն տարուց ավելի է՝ նստած է: Մի քիչ արդար չի՝ մարդասպանը դրսում է, հոնի կոմպոտ գողացողը…նայում ես՝ զարմանում ես…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: