
Ոչ ոք չօգնեց ադրբեջանական գերությունից վերադարձած Սարգիս Անանյանին

tesankyun.am-ը գրում է. Շուրջ մեկ ամսվա ադրբեջանական գերությունից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը Կողբ գյուղում բնակվող քրոջ՝ Քնարիկ Խասիկյանի տնից հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաք, իր հորական տուն:
Նրան այնտեղ խնամում է Ռուսաստանից վերադարձած որդին՝ Նորիկը,ով հոր կարիքները հոգալու համար ժամանակավոր աշխատանք է ճարել Բերդավան գյուղում: Քնարիկ Խասիկյանն ասաց, որ պետությունը, բարեգործական որեւէ կազմակերպություն ֆինանսական կամ դեղորայքի աջակցություն չեն ցուցաբերել եղբորը:
Սարգիս Անանյանը պետք է բժշկական հետազոտության ենթարկվեր Երեւանում,որպեսզի պարզվեր՝ ադրբեջանցիները նրան թունավոր նյութեր ներարկե՞լ են, թե՝ ոչ: Սակայն ֆինանսներ չունենալու պատճառով Սարգիսը այդ հետազոտության համար Երեւան չի մեկնել: