
Կովսականն ունի նոր մանկապարտեզ եւ հիմնանորոգված հիվանդանոց

Հոկտեմբերի 27-ին Կովսական քաղաքում կայացել է հիվանդանոցի եւ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել հանրապետության նախագահը եւ պաշտոնատար այլ անձիք:
Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքն առաջին անգամ կապիտալ վերակառուցվել, վերանորոգվել եւ շահագործման է հանձնվել 2000 թվականի հոկտեմբեր ամսին: Շենքի հերթական վերակառուցումն ու վերանորոգումը սկսվել է 2013 թվականի մարտ ամսից:
Ներկայումս հիվանդանոցը հագեցված է համապատասխան գույքով եւ անհրաժեշտ բուժսարքավորումներով: Հիվանդանոցում կիրականացվեն հետեւյալ ծառայությունները` ծննդօգնություն, նյարդաբանություն, մանկաբուժություն, ընդհանուր թերապեւտիկ: Առկա է նաեւ լաբորատորիա: Հիվանդանոցը կսպասարկի մոտավորապես 1300 բնակչի:
Իսկ նորակառույց մանկապարտեզըը, որն հագեցած է անհրաժեշտ գույքով եւ համապատասխանում է ժամանակակից պահանջներին նախատեսված է 60 երեխայի համար: