
Աշտարակում զենք-զինամթերքով պարկ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում՝ նախկին Կիսահաղորդիչների գործարանի մոտակայքում, հայտնաբերվել է զենք, զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ խումբը:
Պարզվել է, որ Մ5 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ նախկին Կիսահաղորդիչների գործարանի պարսպի մոտ, հայտնաբերվել է պարկ՝ զենք, զինամթերքով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն