
Ահազանգ. ոստիկանության ՁՊՎ-ում ծեծել են ձերբակալվածին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) ձերբակալվածներից մեկից ահազանգ է ստացվել, որ իրեն ոստիկանները ծեծել են և ներկայիս պահին գտնվում է ՁՊՎ-ում և ոչ մի պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, ավելին` հանդիսանում է հոգեկան հիվանդ:
ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբ տեղեկացնում է, որ հանդիպել է ձերբակալված Ա. Թամարյանի հետ, արձանագրել նրա մարմնական վնասվածքները և գործի հետ կապված այլ փաստեր, որոնց վերաբերյալ խումբը հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Դիտորդական խումբ