7-ամյա հիվանդ երեխային հրաժարվում են հետազոտել`85 հազար դրամ չունենալու պատճառով. aravot.am
Գյումրեցի 7-ամյա Աիդա Ալեքսանյանի ընտանիքը բնակվում է Եսայան 213/006 ա հասցեի տնակում` թշվառ պայմաններում, խոնավության մեջ, գրում է aravot.am -ը: Տնակը ոչ միշտ է հաջողվում ջեռուցել: Տան գրեթե բոլոր անդամները` հայրը, պապիկը, տատիկը, փոքր եղբայրը տառապում են տարբեր ծանր հիվանդություններով: Սակայն ընտանիքի անդամների միակ մտածմունքը փոքր Աիդայի կյանքը փրկելն է. բանն այն է, որ փոքրիկի մոտ հայտնաբերվել է սրտի բնական արատ. աորտային կոարկտացիա: Այս տարվա փետրվարին Նորք -Մարաշ բժշկական կենտրոնում վիրահատել են նրա սիրտը, բժշկական փաստաթղթերից մեկում ընթերցում ենք . «Կատարվել է կոարկտացիայի հատվածի հատում և անոթակցում ծայրը ծայրին, ապա պլաստիկա տավարի պերիկարդիլաթով»: Իսկ բժշկական փաստաթղթերը անթիվ են:
«Անցած տարի պետպատվերի թղթով գնացել ենք «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն հետ են դարձրել, թե պետպատվեր չունենք, մինչև օրս բոլորը հրաժարվում են երեխային յամեր անցկացնել: Իսկ մեր ֆինանսական միջոցներն այլևս չեն ներում, երեխային ամեն անգամ Երևան տեղափոխելուց, հետազոտման ենթարկելուց էնքան գումարներ պարտք արեցինք, վարկով վերցրեցինք, որ հիմա բավական դժվար կացության մեջ ենք հայտնվել: 85 հազար դրամ է պահանջվում յամեր մտցնելու համար, սակայն չենք կարողանում ճարել էդ փողը: Շիրակի մարզպետարանից ամեն անգամ փորձում են մեզ օգնել այս հարցով, սակայն, երբ նրանք մեր ներկայությամբ մայրաքաղաք են զանգահարում, ամեն անգամ Երևանից շեշտում են, որ պետպատվերի տակ այդ հետազոտությունը չկա, պիտի հերթագրվեք ու սպասեք, բայց մինչև ե՞րբ սպասենք, երեխայի վիճակը վատանում է …», ասում է մայրը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: